Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպիսին է Հայ Եկեղեցու կարծիքը Նոստրադամուսի և Վանգայի մասին

Նարեկ Ավետյան
11:06, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Ինչպիսին է Հայ Եկեղեցու կարծիքը Նոստրադամուսի և Վանգայի մասին

Աստված անսխալական է: Սուրբ Հոգով կատարված և Աստվածաշնչում գրի առնված բոլոր մարգարեությունները իրականացան անխախտ կերպով: Եվ դրանք բուն մարգարեություններ եղան, և ոչ թե կանխագուշակություն, քանի որ կանխագուշակությունները նույն կանխատեսումներն են, որ հատուկ են մարդկանց և դևերին ու հիմնված են որոշ գիտության և ենթադրության վրա. իսկ ճշմարիտ մարգարեությունը միշտ հիմնված է բացարձակ իմացության վրա, որը միայն Աստված ունի: Այդ պատճառով մարդկանց կողմից՝ դևերի օգնությամբ, արված կանխագուշակությունների միայն մի մասն է կատարվում: Այսպես, Նոստրադամուսի կանխատեսումներից իրականացան միայն 70%-ը, իսկ Վանգայի` 30%-ը: Հետևաբար Եկեղեցին երբեք չի ընդունում և չի էլ ընդունել ո՛չ Նոստրադամուսին, և ո՛չ էլ Վանգային և իրենց գուշակությունները, քանի որ դրանք աստվածային զորության հետ ոչ մի կապ չունեն:

Բացի այդ, քիստոնեությունը դատապարտում է ամեն տեսակ մարդկային փորձ` գուշակելու ապագան կամ առհասարակ գուշակություն անելու:

Եկեղեցին բացահայտ կերպով մերժում է բոլոր գուշակներին: Եվ եղել է նույնիսկ այդպիսի մի դեպք.

Վանգայի մահվանից քիչ առաջ մի օր Նաթանայիլ միտրոպոլիտի մոտ եկան Վանգայի ուղարկած մարդիկ և հայտնեցին նրա խնդրանքը` գալ իր մոտ: Վանգան սրբազանին հայտնել էր, թե շատ է զգում նրա խորհրդի կարիքը և խնդրում է գալ իր մոտ՝ հարգելով իր տարիքն ու հիվանդությունը: Հուսալով, թե Վանգան միգուցե ցանկանում է ապաշխարել, սրբազանը խոստացավ գալ: Դա լիովին բնական քայլ է բարի հովվի համար, ով հոգում է իր հոտի ցանկացած և հատկապես մոլորված գառան մասին:

Երբ սրբազանը մի քանի օր անց գնաց ծեր, կույր կնոջ սենյակ, ձեռքում պահել էր Տիրոջ Խաչի մասունքով խաչ-մասնատուփ: Սենյակում շատ մարդիկ կային, Վանգան նստած էր սենյակի խորքում, ինչ-որ բան էր ասում և չլսեց, թե ինչպես ինչ-որ մեկը մտավ սենյակ: Համենայն դեպս, նա չէր կարող իմանալ, թե ով էր եկողը: Հանկարծ նա ընդհատեց իր գործը և փոխված, ցածր և խռպոտ ձայնով դժվարությամբ ասաց. «Այստեղ ինչ-որ մեկը մտավ: Թող անմիջապես հատակին նետի ԱՅՆ»: «Ի՞նչ է այն», - Վանգային հարցրեցին շրջապատող ապշած մարդիկ: Այդ պահին նա կատաղած ճչաց. «ԱՅՆ: Նա ԱՅՆ պահում է իր ձեռքում: ԱՅՆ ինձ խանգարում է խոսել: ՆՐԱ պատճառով ես ոչինչ չեմ տեսնում: Ես չեմ ուզում, որ ԱՅՆ լինի իմ տանը», - ճչաց կինը` թափահարելով ոտքերը և դոփելով հատակը:

Սրբազանը շրջվեց, դուրս եկավ, նստեց մեքենան և հեռացավ: (Ալեքսանդր Դվորկինի «Աթոսյան պատմություններ» գրքից)

Օրհնությամբ` Տ. Եսայի քահանա Արթենյան

Qahana.am ֆեսբուկյան էջից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5300 | 0 | 0
Facebook