Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում»

00:07, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
«Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում»
     Հունիսի 20-23-ին կայացավ «Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» գիտաժողովը: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), Բյուրական արվեստի ակադեմիան, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։
Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի հնագույն և մշակութային աստղագիտությանը` ներառելով աստղագիտական գիտելիքների, օրացույցների, ժայռապատկերների, դիցաբանության և այլ ոլորտների հետ կապված շատ ստեղծագործություններ:
     Նպատակն էր հումանիտար ոլորտի երիտասարդ մասնագետների ժամանակակից գիտելիքների ներկայացման եւ համատեղ քննարկումների միջոցով մշակել Հայաստանում միջճյուղային գիտությունների, մասնավորապես մշակութային աստղագիտության հիմնահարցերը եւ հիմք նախապատրաստել հետագա հնարավոր համագործակցությունների համար: Գիտաժողովին մասնակցում են աստղագետներ, հնագետներ, բանասերներ, արվեստագետներ և այլ մասնագետներ:
     Գիտաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 20-ին ժամը 11: 00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Նախագահությունում: Իսկ հունիսի 23-ին ամփոփվեց Բյուրականի աստղադիտարանում և Բյուրական արվեստի ակադեմիայում։
     Ամփոփման ավարտին նշվեց, որ նմանատիպ գիտաժողովներ եւ ծրագրեր հետագայում եւս կլինեն:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3714 | 0 | 0
Facebook