Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՀԱՅՓՈՍՏ» -Ը «ԲԱՐԵՓՈԽՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
16:32, չորեքշաբթի, 22 հունիսի, 2016 թ.
«ՀԱՅՓՈՍՏ» -Ը «ԲԱՐԵՓՈԽՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Քչերին է հայտնի, որ «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» , «Հայփոստ» ՓԲԸ - ների, «Կոնվերսբանկի» հավատարմագրային կառավարիչ է նշանակված Խուան Պաբլո Քեչեչյան անվանմամբ արգենտինաբնակ մի անձնավորություն, ով ըստ լուրերի աշխատել է որպես բարմեն: Երևում է Էռնեստո Էռնեկյանը մարդկային ռեսուրսի պակաս ունի և իր ընտրյալին լավ չի բացատրել, թե ինչ է նշանակում ՀՀ Սահմանադրության կարևորագույն կետերից մեկը, այն է` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Պարոն Քեչեչյանին մեր հայրենի կառավարությունը հավատարմագրային կառավարչի լիազորությունները տվել է ոչ թե հետագայում վերոհիշյալ կառույցները սեփականաշնորհելու, այլ բարեփոխումների պայծառ ակնկալիքով… իրական բարեփոխումների:

Պարոն Քեչեչյանի ղեկավարման ընթացքում «Հայփոստ» -ի աշխատակիցների թիվը 4300-ից նվազել է շուրջ 3000 –ով:

Գործազուրկների մեջ ամենաքիչը 20% -ի ընտանիքներում կան հաշմանդամներ և գործազուրկները եղել են ընտանիքի միակ կերակրողները: «Բարեփոխումներ» -ի շրջանակում «Հայփոստ» -ը շրջանառում է համաձայնագիր կոչվող թղթոնը, որով իբր ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ գործազուրկների հսկայական բանակը համալրելու են գալիս մարդիկ, որոնց համար իրենց ստացած խղճուկ աշխատավարձը միակ փրկարար օղակն է ընտանիքը սովի չմատնելու: Նմանատիպ մի համաձայնագիր է ստորագրվել «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ «ՀԱՅՓՈՍՏ ՀՅՈՒՍԻՍ» Փ/Մ Գյումրի 18 փ/բ փոստատար Հարություն Ալբերտի Կարապետյանի հետ, ում որդին` Դավիթը մանկուց հաշմանդամ է, իսկ նրա աշխատավարձը կազմել է 93 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Պարոն Քեչեչյանի համար Սարյան փողոցում գտնվող «ՀԱՅՓՈՍՏ» -ի շենքի հիմնանորոգումը առավել է, քան Դավիթի ու նրա նման շատ մանկահասակ երեխաների ճակատագրերը… «ՀԱՅՓՈՍՏ» -ի ապագա տերերը կարող են հակադարձել, թե Դավիթը ստանում է մի ամբողջ 21.000 ՀՀ դրամ կենսաթոշակ. Թող դրանով էլ բավարարվի… Իհարկե կբավարարվի, բայց ոչ այդ խղճուկ 43 ԱՄՆ դոլարին համարժեք կենսաթոշակով. Բուն հայաստանաբնակ որևէ ծնող, ինչպես նաև 2016թ. մայիսից իբր «իր համաձայնությամբ» գործազուրկ Հարություն Կարապետյանը ևս կհամալրի արտագաղթողների բանակը, որն էլ հենց դրված է քեչեչյանների բարեփոխումների հիմքում:


    
    

Հ.Գ.

Ըստ լուրերի և ի հակադրություն գործազուրկների Վարչական ապարատի աշխատակիցների միջին աշխատավարձը ամսեկան կազմում է մոտավորապես 2-3 մլն. ՀՀ դրամ:

Իսկ ինչ իրավական նորմերով են վճարվում ՀՀ քաղաքացիների կենսաթոշակները, նպաստները և այլ սոցիալական վճարներ «Կոնվերսբանկ» -ի խողովակներով, քննարկման այլ թեմա է, ինչպես նաև քննարկման թեմա է «ՀԱՅՓՈՍՏ» -ի Գյումրիի մասնաճյուղի լուծարման, ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի, Սպիտակի մասնաճյուղի տնօրենի միջև կապը:


    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5853 | 0 | 0
Facebook