Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԶԳՈՒՅՇԱՑԵ՛Ք, ՍՏԱԼԻՆԻ ՈՒՐՎԱԿԱՆՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, , ,

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:23, երկուշաբթի, 20 հունիսի, 2016 թ.
ԶԳՈՒՅՇԱՑԵ՛Ք, ՍՏԱԼԻՆԻ ՈՒՐՎԱԿԱՆՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, , ,
    
     ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ
    
մեկ շաբաթ առաջ «ԱՐՄԵՆԻԱ ՏՎ-» ի «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՈՎ» արդեն հոգացել էին, որ Ժիրոյին պախարակեն ու հենց իր հրամանատարության տակ կռված տղաների միջոցով, որ ավելի համոզիչ լինի, ովքեր ցուցմունք տվեցին, որ իբր ինչ որ հանձնարարության ժամանակ տղաներից մեկը վիրավորվում է մահացու, պուլսը բռնում են, տեսնում են մահացած է, թաքցնում են թփերի տակ, ճյուղերով ծածկում, որ հետ դառնալիս հանձնեն հողին, բայց փաստորեն մահացած չի լինում և սողեսող գնում հասնում է (հիմա լավ չեմ հիշում․ կարծեմ Մատաղիս) հետ դառնալիս Սեֆիլյանն ու տղաները տեսնում են նույն տեղում իրենց «մահացած» ընկերը չկա․․․ ու այս 2 տղաներին էին խոսեցնում, որից մեկը հենց այդ փրկված տղան էր անունը՝ Արարատ, Թալիշի գյուղապետը, մյուսի անունը չեմ հիշում ու վկայություն էին տալիս դեպքի հետ կատարված, իսկ մեկնաբանն էլ քարկոծում էր, որ լավ հրամանատարը երբեք իր զինվորին վիրավոր չի թողնում, , , պարզ երևում էր, որ հատուկ պատվիրված հաղորդում էր և շեշտը դրված էր հենց Սեֆիլյանին պախարակելու վրա, , , Մինչ այդ մասին ուզում էի
     բարձրաձայնել, բայց հանկարծ աչքս առավ տարածված լուրը Ֆեյսբուքում, որ Սեֆիլյանին ձերբակալել են, , , ՈՒ՞մ մտքով կանցներ, որ «ՍՈՒՐ ԱՆԿՅԱՆ» մատը խառն է և հող էին նախապատրաստվում Սեֆիլյանին ձերբակալելու․․․ չեմ զարմանում, Ստալինյան Ժամանակներն են․ մեր երկրում․դիկտատուրա է ու Սերժի դեմ խաղ չկա, , , մի ամբողջ ժողովուրդ Սերժի հլու հնազանդ ստրուկներն են, հետո, այս ֆոնի վրա նորի՞ց պիտի վստահենք ԶԼՄ-ների ազնվությանն ու անաչառությա՞նը, երբ կարողացան դառնալ Սերժի կամակատարը և Սեֆիլյանի գլխին գործ սարքեցին, , , ԹՈՒ՜՜ տեսնես դրանք ամոթ, խիղճ ունե՞ն, , , Ու՞ր եք հասել, երևի Կամանդոսին, ու Ժիրոյի հետ շփվող բոլոր տղաների՞ն էլ բռնեք փակեք․․․ Հազար ամոթ Ժիրայրի հրամանատարությամբ կռված, մեռած ու վերականդանացած Թալիշի գյուղապետ Արարատին, որ կարողացավ իր հետ կատարվածը ներկայացնել Ժիրայրի դեմ․ Իսկ «Սուր անկյան» հաղորդավարն կուզեի ասել, որ իրականում 37թ Ստալինյան մատնիչների ձեռագիրն ունեք․․․ Բոլորս էլ գիտենք, որ Սեֆիլյանը ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գրաված 800 հեկտար տարածքների հանձնելու հետ չէր հաշտվում ու պատրաստվում էր հետ գրավել, ուներ շատ համախոհներ․․․ Ինչքան ծախողներ կան մեր երկրում․․․ Ժիրայր ջան քո հայրենասեր ու հայրենատեր տեսակն այսօր հարգի չէ․ Հայաստանում ճրագով պիտի ման գանք․․․ ԱՅ ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՐ ՇԱՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՆՄԱՆ ՔԾՆԵԻՐ, ՀԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՅԻՐ, ՀԱՄ ԷԼ ՆԱԽԱՐԱՐԻ ՊՈՐՏՖԵԼ, , , ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՔՈ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԸ ԸՆԿԱԼԵԼԻ ՉԵՂԱՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԳԱՄ ՔՈ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՌՎԱԾ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ, , , ԺԻՐԱՅՐ ՋԱՆ ՄԻ ՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԹևԱԾԻ ՈՒ ԱՅՆԺԱՄ ՔՈ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ․․․ ինձ չեմ կարողանում ներել, որ «ՍՈՒՐ ԱՆԿՅԱՆ» ԴԵՄ ԻՄ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆԸ ուշացումով եմ բարձրաձայնում, քանզի պայքարում էի մեկ ուրիշ անարդարության բացահայտման դեմ, չմտածելով, որ իշխանությունները քո ձերբակալման համար «ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՈՎ» հող էին արդեն նախապատրաստել ու իմ բարձրաձայնելն ու բողոքի ձայնն էլ դժվար թե լսելի լիներ, , ,
     ՄԻԱՅՆ ԿԱՍԵՄ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅԼևՍ․
     ԱՅՍ ԲՈԼՈՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏՂԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՓԱԿԻ ՏԱԿ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ․․․ԵՍ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ԿԱՊՈՒՄ ԵՄ ՀՈՒՆԻՍԻՆ ՊՈՒՏԻՆ, ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԼԻև ԵՌԱԿՈՂՄ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ, , , ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՍ ՇԱՏ ՄԵԾ Է, ՆԱԽՔԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԵՐԺԸ ՍՏԱՆԱԼՈՎ ԼևՈՆԻ ԴԱԲՐՈՆ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԵԼ Է ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԼևՈՆԻ ԲԱՂՁԱՆՔԸ, ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՆ ՀԱՐՑՆԵԼՈՒ, , , ՀԵՆՑ ԴԱ Է ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԱՅՍՕՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԸ ՓԱԿԻ ՏԱԿ ԵՆ, ՍԵՐԺԸ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԻՑ Է ՎԱԽԵՆՈՒՄ և ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ՊԱՅՔԱՐՈՂ ՏՂԱՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՎ ՀՈԳՈՒՄ Է ԻՐ ԱԹՈՌԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, , ,
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՐԹՆԱՑԻ՛Ր ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ՔՆԻՑ․ ՔՈ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13870 | 1 | 0
Facebook