Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գոռ Հակոբյան. «Մենք մրցակիցներ ենք ռինգում, բայց ո՛չ ռինգից դուրս» ...

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
23:19, կիրակի, 19 հունիսի, 2016 թ.
Գոռ Հակոբյան. «Մենք մրցակիցներ ենք ռինգում, բայց ո՛չ ռինգից դուրս» ...
     Գոռ Հակոբյան` հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ.
    
     Ծնվել է 18 ապրիլ, 1982 թ. Երևան.
     8 տարեկանից զբաղվել է Քիք - բոքսինգ սպորտաձևով և զուգահեռ` բռնցքամարտով.
     Քիք - բոքսինգի Եվրոպայի և աշխարհի առաջնության մրցաշարերի հաղթող է, K - 1 մարտարվեստում ունի գրանցած բազմաթիվ հաղթանակներ.
     Սիրողական բռնցքամարտի 2008 - 2010 թթ. Հայաստանի կրկնակի չեմպիոն է.
     2010 թվականից մինչ օրս զբաղվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտով.
     Գոռն իր սպորտային կարիերայի ընթացքում ունի գրանցած բազմաթիվ հաջողություններ.
    
     Ընդհանուր անցկացրել է 200 մենամարտ.

     Քիք - բոքսինգ մարզաձևով ունի գրանցած 37 հաղթանակ և 21 պարտություն, իսկ բռնցքամարտով անցկացրել է 8 մենամարտ և գրանցել 4 հաղթանակ, 3 պարտություն և 1 ոչ ոքի.
    
     Հանդես է գալիս 79 կգ քաշային կարգում.
    
Մենամարտում է ազգությամբ դաղստանցի, չեչեն և թուրք բռնցքամարտիկների հետ.
    
     - Գոռ Հակոբյան. «Կարծում եմ, յուրաքանչյուր հայ մարդ ձգտում ունի ապացուցելու ողջ աշխարհին, որ ինքն անպարտելի է, կամային, անկոտրում, պայքարող ու հաղթող և ես որպես ՀԱՅ` դա միշտ էլ ապացուցելու մեծ հնարավորություն ունեմ ու դեռ բազմիցս կապացուցեմ.
     Վստահ եմ, որ հայազգի շատ մարզիկ - մարտիկներ անկախ իրենց նախընտրած սպորտաձևից` ձգտում են հաղթել և հաղթանակները նվիրել հայ ազգին` դա ՀԱՅԱԶԳԻ ՄԱՐԶԻԿ-ներիս մոտ բնավորության գիծ է դարձել.
     Յուրաքանչյուր ՀԱՅ ՄԱՐԶԻԿ իր նախընտրած սպորտաձևով է դուրս գալիս ՊԱՅՔԱՐ - ի` ՊԱՅՔԱՐՈՒՄ է, ՀԱՂԹՈՒՄ, իսկ ամեն մի ՀԱՂԹԱՆԱԿ` դա բոլորի՛ս ՀԱՂԹԱՆԱԿՆ է.
     Մեզ` մարզիկներիս, ՈւԺ է տալիս մեր ազգի միասնությունն ու համախմբվածությունը, ուստի կուզենայի հորդորել ժողովրդիս, որ լինելով պայքարող ու դիմացկուն ժողովուրդ` համախմբվածությունն ու միասնականությունը դարձնի բնավորություն, քանի որ մեզ այն շատ է պետք.
     Իսկ հայազգի բոլոր մարզիկ-մարտիկներին մաղթում եմ անկոտրում կամք, հպարտությամբ ու իսկական հայի ուժով հաղթական բարձունքների անսպառ նվաճումներ.
     Եվ նշեմ մի շատ կարևոր հանգամանք, որ անկախ պայքարներից, հաղթանակներից ու պարտություններից` իմ մրցակիցներն իմ ընկերներն են և մենք մրցակիցներ ենք միմիայն ռինգում, բայց ո՛չ ռինգից դուրս», - հայրենասիրական, մարդասիրական ու ընկերասիրական նոտայով էլ իր խոսքն եզրափակեց Քիք - բոքսինգի Եվրոպայի և աշխարհի առաջնության մրցաշարերի հաղթող, K - 1 մարտարվեստում բազմաթիվ հաղթանակներ գրանցած, սիրողական բռնցքամարտի 2008 - 2010 թթ. Հայաստանի կրկնակի չեմպիոն, իսկ այժմ էլ պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ` Գոռ Հակոբյանը.
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3714 | 0 | 0
Facebook