Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայիսյան հաղթանակներին և 1-ին հանրապետության հիմնադրմանը նվիրված Եռագույնը «Զանգեր»-ում

00:55, շաբաթ, 04 հունիսի, 2016 թ.
Մայիսյան հաղթանակներին և 1-ին հանրապետության հիմնադրմանը նվիրված Եռագույնը «Զանգեր»-ում
    
Հունիսի 3-ին «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ, Սրապիոն Գևորգյանի նախաձեռնությամբ, ՀՀ 1-ին հանրապետության հիմնադրման և պատմական մայիսյան հաղթանակների խորհուրդը կրող` 18 մետր երկայնք ունեղոց Հայոց Եռագույնը ծածանվեց Վայք - Սիսիան մայրուղում գտնվող «Զանգեզուրի դարպասներ» կոչվող, ժողովրդական լեզվով «Զանգեր» անվանվող հուշարձանի մատույցներում:
Ֆլեշմոբին մասնակցեցին մի խումբ Սիսյանցի ուսանողներ, ովքեր իրենց շարքերում ներգրավվեցին նաև տվյալ պահին պատահականորեն «Զանգեր» -ի տարածքում գտնվողերին:

    
Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ բարեգործական հիմնադրամի 15 մետրանոց, Հայոց Եռագոյւնը, ստեղծվել է 2014թ.-ին, Արցախյան ազատամարտի մասնակից Սրապիոն Գևորգյանի և ազատամարտիկ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանի համատեղ ջանքերով և վերջինիս հրահանգով, իր զինվորի` Սրապիոն Գևորգյանի ձեռամբ բարձրացվել է Արարատի գագաթ և ծածանվել Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության օրը` 2014թ.-ի օգոստոսի 28-ին: 15 Մետրանոց Եռագույնը` կրում է 1915 թվականի խորհուրդը:
2015-ին` Մեծ Եղեռնի 100 ամյակին ընդառաջ պատրաստված, 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը, կրում է հենց Մեծ եղեռնի 100-ամյակի խորհուրդը: «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի 100 մետրանոց Եռագույնը, 2015 և 2016 թվականների ընթացքում, մասնակցել է 100-ից ավելի երթերի, ցույցերի, ֆլեշմոբո-ակցիաների, համերգների և այլ բնույթի միջոցառումների, որոնց շրջանակներում, ամեն անգամ հիշեցրել է Մեծ Եղեռնի մասին:
2016-ին պատրաստված 18 մետրանոց Հայոց Եռագույնը` նվիրված է 1918 թվականի մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առած հայկական առաջին հանրապետությանը և այդ հաղթանակներին:
Աղբյուրը` tigranmets.org
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6851 | 0 | 0
Facebook