Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սփյուռքահայ համայնքները շարունակում են աջակցել նորաստեղծ «Հայդուկ» ջոկատին

18:45, հինգշաբթի, 02 հունիսի, 2016 թ.
Սփյուռքահայ համայնքները շարունակում են աջակցել նորաստեղծ «Հայդուկ» ջոկատին

Ապրիլյան պատերազմական գործողությունների, առաջին իսկ օրը` ապրիլի 2-ին, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մուշեղ Բաբայանը` Ջերմուկի Համոն և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մասիսի Սայադը` Սայեն Հայրեպետյանը, արժանացան ՀՀ պաշտպանության նախարարության ընդունելությանը և հայտնեցին իրենց հրամանատարության ներքո կռված ազատամարտիկներից նորանոր խմբեր և ընդհանրական ջոկատ կազմելու պատրաստակամության մասին: Նորաստեղծ ջոկատն իսկույն պետք է մեկներ Արցախյան առաջնագիծ և հակամարտության գոտում կատարեր մարտական հանձնարարություններ: Գործունեություն ծավալելու թույլտվություն ստացած ջոկատը, կազմավորվեց ընդամենը 2 օրերի ընթացքում և Արցախյան ազատամարտիկ կամավորականներից զատ, իր շարքերում ընդգրկեց նաև հրադադարից հետո, իրենց զինծառայություը ՀՀ և ԼՂՀ սահմանապահ զորքերում իրականացրած, երիտասարդ կամավորականներով: 100-ից ավելի կամավորականներ ընդգրկող ջոկատն այնուհետև կնքվեց «Հայդուկ» անվամբ:


    

Սահմանապահներին օժանդակ աջակցություն ցուցաբերող, թիկունքային-ինժիներական լայնածավալ աշխատանքներ իրականացնող, «Հայդուկ» ջոկատը, Արցախյան սահմանամերձ գոտիներում անցկացրեց շուրջ 46 օր: Այժմ ջոկատի անդամները վերադարձել են տուն, սակայն «Հայդուկ» -ի հրամանատարության ջանքերով, ստեղծված նոր զորամիավորումը կապրի` կշարունակի գործել և հարկ եղած դեպքում, ամենասեղմ ժամկետներում վերակազմակերպվելով, կմեկնի առաջնագիծ ու պատրաստ կլինի կատարել Երկրի գերագույն հրամանատարի ռառմական առաջադրանքները:


    

Սիրահոժար կերպով բանակին լծակցած կամավորականների գործունեությունը սակայն, անհնարին կլիներ, առանց «Հայդուկ» -ի բարեկամների` աջակից բարերարների, ովքեր այսօր ևս աջակցում են ջոկատի աշխատանքներին:


    

Հունիսի 1-ին, Երևանում, Ռուսաստանի Դաշնության Ռյազանի շրջանի, հայ համայնքի ղեկավար Արամ Սարգիսի Ղազարյանի և հայ համայնքի ակտիվ անդամներ, գործարարներ, Տիգրանի և Սամվելի կողմից, «Հայդուկ» ջոկատի հրամկազմին փոխանցվեց «Նիվա» մակնիշի ամենագնաց ավտոմենքենա, որն այսուհետև կօգտագործվի ջոկատի առաքելության շրջանակներում:


    

«Հայդուկ» ջոկատի հրամկազմն ու անդամները, իրենց շնորհակալությունն են հայտնում, Ռյազանի հայ համայնքի ներկայացուցիչներին, հանձինս նախագահ Արամ Ղազարյանին:

Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5418 | 0 | 0
Facebook