Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեխաների միջազգային օր

10:21, հինգշաբթի, 02 հունիսի, 2016 թ.
Երեխաների միջազգային օր

Ս. թ. հունիսի 1-ին Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ հունիսմեկյան միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի նախակրթարանի սաների համար, որոնք էլ, իրենց մասնակցությամբ, երգ ու պարով, խաղ ու ծիծաղով օրը վերածեցին իսկական տոնի` թե՛ իրենց, թե՛ իրենց ծնողների համար: Փոքրիկներին ողջունեցին նաև դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները և, իհարկե, բոլոր մանուկների սիրելի մուլտհերոսները: Միջոցառման վերջում երեխաները ճաշակեցին իրենց համար նախատեսված միրգն ու քաղցրավենիքը և նվեր ստացած գույնզգույն փուչիկներով, գոհ ու երջանիկ, շարունակեցին իրենց տոնը: Վստահ ենք, որ այս օրը երկար կմնա Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի նախակրթարանի սաների հիշողության մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3355 | 0 | 0
Facebook