Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարեկամություն

00:10, հինգշաբթի, 02 հունիսի, 2016 թ.
Բարեկամություն

Առավոտից աշխույժ եռուզեռ էր Արտենիի միջնակարգ դպրոցում: Հյուրընկալելու էին Ամերիկայի Ֆեհրայան դպրոցի աշակերտներին: Հյուրընկալության պատասխանատվությունը ստանձնել էին դպրոցի 5 –րդ դասարանի աշակերտները՝ ՄԿԱ փոխտնօրեն՝ Մ. Հարությունյանի գլխավորությամբ: Բեմադրեցին «Անահիտ» հեքիաթը: Մեծ աշխատանք էր կատարված: Աշակերտներից յուրաքանչյուրը խորապես ընկալում էր իր մարմնավորած կերպարի էությունը և ստանում մարդասիրության, աշխատասիրության ու բարության դասեր՝ կարևորելով արհեստների իմացությունը:

Այնուհետև ի պատիվ հյուրերի կատարեցին «Հայ ենք մենք» երգը և միասին պարեցին ազգային պարեր: Տիրում էր համատարած ոգևորություն, խինդ ու բերկրանք: Ստեղծվել էր ջերմ, բարեկամական մթնոլորտ: Հրաշալի ու անմոռաց օր էր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2882 | 0 | 0
Facebook