Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՌԱՎԵԼ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՐՊԱՐԻ ՎԱՂՈՒՑ ՉԷԻ ՀԱՆԴԻՊԵԼ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
11:32, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
ԱՌԱՎԵԼ ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՐՊԱՐԻ ՎԱՂՈՒՑ ՉԷԻ ՀԱՆԴԻՊԵԼ

Սովետական ժամանակներում շքեղակազմ գրքերը քաղքենիների համար հյուրասենյակի կահույքի պարտադիր մաս էին կազմում: Ես ինձ համարելով գրասեր և ոչինչ չհասկանալով ակնաբուժությունից, Արտաշես Զելֆիյանի հեղինակած ФАКОЭМУЛЬСИФИКАЦИЯ ուսումնական ձեռնարկը դարձրել եմ սեղանի գիրք.

Հրատարակման բացառիկ ճաշակ, հրաշալի ձևավորում, պոլիգրաֆիկ քաջ իմացություն:

Ոչ վաղ անցյալում պատիվ ունեցա առնչվել Արտաշես Զելֆիյանի ղեկավարած «Աչքի կենտրոնի» աշխատակիցների և անձամբ իր հետ:

Բժշկական գիտությունների դոկտոր

Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ

Տեսողության Լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս

Կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների Եվրոպական և Ամերիկյան ասոցիացիաների իսկական անդամ (ESCRS, ASCRS)

Աչքի բարդագույն վիրահատությունների բացառիկ մասնագետի ուժերով ստեղծված բարեկրթության այս կղզյակը տեղավորված է 3-րդ մասի ծննդատան ընդամենը մի քանի հարմարեցված սենյակներում, իսկ նեղ միջանցքում` որով ելումուտ են անում նաև ծննդատան բուժանձնակազմն ու հիվանդները, մեզ` աչքի խնդիրներ ունեցողներիս նույնիսկ կանգնելու տեղ էլ էր դժվար գտնվում:

Առանց ցուցադրական դիզայնի, առանց դեկորատիվ ծաղկանոցի պարզ մաքուր աշխատանքային միջավայր…

Բժիշկների, միջին բուժ անձնակազմի ոչ շինծու, անկեղծ պահվածքն ու հոգատարությունը ի հակակշիռ վերոհիշյալ աշխատանքային սուղ պայմաններին, հիվանդներին տրամադրում են առավել համբերատար լինելու, էլ ավելքացնելով ամենաթանկը` աչքը նրանց ձեռքերին հանձնելու աներկբա հավատը:

Երբեմն-երբեմն, երբ վիրահատված աչքս իրեն զգացնել է տալիս, մտքով հիշում եմ բուժող բժշկուհի Սուսաննա Միրումյանի զգայուն, նուրբ մատների հպումը, որը կարծես թե ցավազրկող էլ էր:

Իսկ երբ հիշում եմ գլխավոր վիրաբույժի` հրաշագործ այդ Մարդու, Հայ Մարդու – Արտաշես Արտոյի Զելֆիյան բժշկի անհերքելի կարողություններն ու ուժեղ ձեռքերի ցավազրկող հատկությունները, լուսավոր, զուտ բարություն ճառագող դեմքը և համոզվում եմ, որ այս խառը ժամանակները, նախանձն ու մենաշնորհը չեն կարող խանգարել նրա նման կենսատու անհատի ներկայությանը մեր մեջ:

«Աչքի պես պարզ ու աչքի պես բարդ» Մեծ բանաստեղծի այս տողերը Տերյանի պոեզիայի մասին հավասարաչափ կարող են վերաբերել հենց ակնաբույժի պարզ թվացող սակայն բարդ, բացառիկ զգայականություն պահանջող ներաշխարհին:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5999 | 0 | 0
Facebook