Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
20:27, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ
    
    

ԱՀԱ ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ

«ՀԵՏՔ» -ում կարդալով Վահան Իշխանյանի «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ» ծավալուն հոդվածը, փորձեմ վերլուծել հոդվածի միայն այս պարբերությունը, որի հետ բանավ էլ համակարծիք չեմ, ու իմ ըմբռնումների շրջանակներում հիմնավորեմ, թե որտեղի՞ց է գալիս ռուսաֆոբիան, , , ․ «Հետևողականորեն տարածվող ռուսական դավադրության վերաբերյալ քարոզչությունը հասարակության մեջ գնալով ավելի է տարածում այն վախը, թե Ռուսաստանը հերթական անգամ պետք է ծախի Հայաստանը և արմատավորում հակառուսական տրամադրություններ» Նախ սկսեմ նրանից, թե մեր ազգային գերագույն խնդիրներին ինչ հարվածներ են հասցրել Ռուսական պայմանագրերը կապված մեր Արևմտյան տարածքներին, և Ստալինյան բռնակցումներին ու իր մեղավորությունը առ այսօր չճանաչող Ռուսաստանյան իշխանությունների քար լռությունը այդ ուղղությամբ, ովքեր մի կողմ քաշված դիտում են, թե ինչպես է հայ ազգը պայքարում իր կորցրածը հետ բերելու․․․ Բազմիցս եմ ասել, եթե մենք 100 տարի վաղենությամբ Օսմանյան կայսերության իրավահաջորդն ենք համարում այսօրվա Թուրքիային, դատապարտում և պահանջում ենք Ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ հետ ստանաք Արևմտյան Հայաստանը, այդ ինչպե՞ս է, որ Բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդ համարվող այսօրվա Ռուսաստանից, որն անմիջական դերակատարում է ունեցել և իրեն իրավունք է վերապահել տնօրինել Հայկական բազմադարյան հսկայական տարածքները՝ Արևմտյան Հայաստանը նվիրելով Թուրքիային, ինչպես նաև Նախիջևանի և Ղարաբաղի բռնակցմանը Ադրբեջանին, առանց հայկական կողմի կամքի հետ հաշվի նստելու, մեր փոխարեն կեղծ պայմանագրեր կնքելով ու քարտեզներ գծելով․ մենք պետք է աչք փակե՞նք, , , Մոսկովյան պայմանագիրը, որն այսօր Թուրքիային ու Ռուսաստանին հազար թելերով կապել է իրար․ մի պայմանագիր, որ չունի ոչ մի իրավական հիմք, քանզի 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր է, քանզի այդ պահին «ՌՍՖՍՀ» -ն ճանաչված պետություն չէր, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինել չէր կարող։ ՀԱՐՑ, , , Ինչու՞ ենք աչք փակում, անտեսում այս կարևոևագույն հանգամանքը, չենք պահանջում Ռուսաստանի կառավարությանից պատասխան տալ բոլոր այն կամայականություններին, որ նա թույլ է տվել հակառակ մեր կամքի, , ,
     Միթե՞ սա Հայոց ցեղասպանության շարունակությունը չէր, ու ավելի դաժան՝ Օսմանյան կայսերությունը ոչնչացրել է 1, 5 միլիոն հայություն, իսկ Բոլշևիկյան Ռուսաստանը, որպես պարգևատրում օրինականացրել է, իր վրա վերցնելով Արևմտյան Հայաստանը Թուրքիային նվիրելու գործառույթը, որ նա պաշտպանված լինի և իրավունք ունենա հանգիստ վայելի, , , ու այդ փաստաթղթով առ այսօր մեր տարածքները հանգիստ տնօրինում է Թուրքիան, , ,
     ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑՆԵՄ․․․
     1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր Մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաև`
     քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երևանից չխոսվեց, քար լռություն ՀՀՇ-ի կողմից։ Ակադեմիկոսը կռահում էր, որ այդ պայմանագրերի տակից չէր կարող դուրս գալ Հայաստանը․․․ և այսօրվա մեր պայքարը և՛ արևմտյան տարածքների և՛ Ղարաբաղի և՛ Նախիջևանի թալանի հիմքում ընկած են հենց այդ պայմանագրերը, եթե Ռուսաստանը ազնիվ է մեզ հետ, Հայաստանի համար այս ծանր ժամանակներում, թող մեջտեղ հանի ու չեղյալ համարի, բայց նա չարեց, իսկ երբ Թուրքիայում խփվեց ռուսական ինքնաթիռը, մի պահ բորբոքվեցին, շրջանառության մեջ դրվեց Մոսկովյան պայմանագրերի չեղյալ համարելը, բայց դա մի պահ էր մեզ նման միամիտներին ուրախացնող, հետո քար լռություն․, , իհարկե, Թուրքիայի հետ 40 միլիարդից ավել տնտեսական պայմանագրերը թույլ չտվեցին գնալ այդ քայլին ու հիմա կամաց-կամաց անցավ այդ բորբոքված պահը ու մերձեցման քայլեր են արվում, , , չմոռանամ նաև ասել ու Վահան Իշխանյանին հիշեցնել, որ անգամ 2008-ի օգոստոսին Վրաց - Օսական 8 օր տևած պատերազմին, Ռուսաստանը ճանաչեց ոչ միայն Օսիայի, այլև՝ Աբխազիայի անկախությունը, կատարվածը որակելով ցեղասպանություն․․․ Սերգեյ Լավրովը տարբեր ԶԼՄ-ների ինտերվյու էր տալիս ու արդարացնում, որ ՕՍԻԱՆ ու ԱԲԽԱԶԻԱՆ Ստալինյան ռեժիմի հետևանքով է բռնակցված Վրաստանին, թող մի կես բերան էլ բարձրաձայներ Ստալինյան բռնակցման՝ մեր Ղարաբաղի ու Նախիջևանի մասին, , , բայց չարվեց, , , ՉԷ՞ որ այդ բռնակցման առյուծի բաժինը մեզ էր հասել․․․ Հիմա էլ՝ ապրիլյան 4 օրյա պատերազմին կարող էր անել այդ վճռորոշ քայլը, երբ Ադրբեջանը խախտելով 1994թ Բիշքեքյան զինադադարի անժամկետ պայմանագիրը կայծակնային պատերազմ սկսեց Ղարաբաղը վերցնելու, դե թող անմիջապես ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, բայց չարեց և չէր էլ կարող անել, քանզի հենց ինքն է զինել Ադրբեջանին մեր դեմ, , , հիմար մարդը միայն կմտածի, որ ռազմավարական գործընկերոջ թշնամուն զինելը, դա ուղղակի բիզնես է, , , Հարգելի Վահան Իշխանյան հայկական կողմի ռուսաֆոբիան անհիմն չի․ այն առաջացել է, քանզի ազնիվ ընկերային հիմունքների վրա չի կառուցված Հայ-Ռուսական հարաբերությունները, որը շատ է նման Իսահակայանի հայտնի «Արջը և օձը» բանաստեղծությանը․․․ ինչքան էլ արդարացնող արգումենտներ փնտրեք, բայց այս հիմնավոր փաստարկների դեմ չեք կարող հակադարձել, , , Այստեղ են ասել․ какой привет такой ответ․․․
     Հիմա մի ավելացում էլ անեմ․ քանի մենք այսքան աղքատ ու անճար ենք, ունենք իշխանություն, որ զենքի համար բանակին հատկացրած գումարները լափում են ու մեր զինվորին թողնում են 80-ակաների զենքի հույսին, որ իրենց կյանքի գնով պահեն մեր սահմանները, ստիպված ենք դեռ երկա՜ր ժամանակ հանդուրժել ռուսի ներկայությունը Հայաստանում ու ռուսի փեշի տակ ծվարել, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների պատանդը դառնալ․ սա է իրականությունը և սրանից այն կողմ բացատրություն, կամ հակափաստարկ չկա, , ,
     Ես նորից եմ պնդում, որ այսօր ինչքան Թուրքիան է պատասխանատու մեր Արևմտյան տարածքների թալանին, ես կասեի կրկնակի անգամ պատասխանատու է Ռուսաստանը այդ թանանը օրինականացնելու համար, եթե ազնիվ է, թող բացի բոլոր արխիվները և չեղյալ համարի բոլոր կնքված պայմանագրերը, որոնք վերաբերվում են Հայաստանին, ա՛յ այդ ժամանակ նա արժանի կլինի մեր իրական բարեկամն ու
     ռազմավարական գործընկերը լինելու, իսկ քանի դեռ այդ քայլին չի գնացել, կարծում եմ ավելի կխորանա ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ, , ,
     Հիշեցնեմ, որ ես միայն ազգային հարցերին անդրադարձա, ոչ տնտեսական, որն ավելի խայտառակ վիճակում է․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8899 | 0 | 0
Facebook