Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքացին քվեաթերթիկ է կերել

Արեգ Գևորգյան
16:38, երկուշաբթի, 18 փետրվարի, 2013 թ.
Քաղաքացին քվեաթերթիկ է կերել
     Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Ա. Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, ինչպես հարկն է, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և ''Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին'' վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը:
     Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո ''Ազատ լրագրողների ցանց'' նախագծի հեղինակ Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները...
     Քաղաքացու ազատ կամարտահայտման գործընթացի ժամանակ ընտրատեղամասում է գտնվել Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը:
    
    
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=TtzFr2sawJQ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3525 | 0 | 0
Facebook