Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարածքներ զիջելու մասին լոկ խոսակցություններն անգամ վիրավորական են մեզ համար. Մխիթար Հայրապետյան

Bloger
Հեղինակ`
Bloger
16:11, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
Տարածքներ զիջելու մասին լոկ խոսակցություններն անգամ վիրավորական են մեզ համար. Մխիթար Հայրապետյան

Քաղաքացիական կրթության կենտրոնի տնօրեն Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատեց, որ հայկական ուժերն ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրել են 800 հա տարածք։ Այն, որ կորցրել ենք ու թե ինչպես է ստացվել, որ չենք կարողացել, կամ մեզ չեն թույլատրել այդ տարածքները վերադարձնել ու դեռ ավելին` ընդարձակել ազատագրված տարածքների աշխարհագրությունը, այլ հարց է։ Այստեղ շատ կարևոր է, որ անկախ այն բանից, Սերժն ինձ համար նախագահ է, թե ոչ, լեգիտիմ է, թե ոչ, բայց «դե ֆակտո» հենց նա է նստում նախագահականում, ուստի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող գերագույն գլխավոր հրամանատարը հանդես է գալիս ահա այսպիսի հայտարարությամբ, մեջբերում եմ նրա խոսքերը. «Եթե զուտ մետրով չափենք, հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա, դա մեկ հազարերորդն էլ չկա։ Ռազմավարական առումով, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն» ։
    

Ժամանակին հեռավոր կողմերում մի առաջնորդ կար, մի օր սրա թշնամիները հայտարարում են, թե «կհարձակվենք, եթե դու մեզ չտաս քո ձին», սուրհանդակները գալիս են, փոխանցում են հրովարտակն ու ասում, թե բա «առաջնորդ, մենք պատրաստ ենք պատերազմի, դու հո չե՞ս զիջելու քո ամենասիրելի ձին», բայց արի ու տես, որ առաջնորդը` «տվեք իմ ձին նրանց, միայն թե պատերազմ չսկսեն» ։ Սուրհանդակները զարմացած հեռանում են, իսկ մյուս օրը հակառակորդը հայտարարումա, թե «հիմա էլ կնոջն ենք ուզում», դե սուրհանդակները նորից գժված գալիս են, թե «առաջնորդ, հրամայի` գնանք, դրանց հերն անիծենք, ո՞նց են համարձակվում նման բան ասել», բայց առաջնորդը` «կնոջս էլ տվեք, միայն թե պատերազմ չսկսեն» ։ Սուրհանդակները, «յա քու կատաղած» ասելով, այնուամենայնիվ, նաև այդ հրամանն են կատարում։ Երրորդ օրն էլ թշնամին ասումա, թե «ձեր երկրի այ էն ծայրամասում մի հատ փոքր անապատային հողակտոր կա, եթե դա էլ տաք, պատրաստ ենք հաշտություն կնքել» ։
    
     Շարունակությունը` այստեղ։

Աղբյուրը` Bloger
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8611 | 0 | 0
Facebook