Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համլետ Թադևոսյանի ծննդյան 40-ամյակը

10:59, երկուշաբթի, 16 մայիսի, 2016 թ.
Համլետ Թադևոսյանի ծննդյան 40-ամյակը

Ս. թ. մայիսի 13-ին Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Համլետ Թադևոսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ, որը կազմակերպել էին դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները: Ցերեկույթին ներկա էին Համլետ Թադևոսյանի հարազատները, բարեկամները, ընկերները, ծառայակիցները, ուսուցիչները: Ներկա էին նաև Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանը և ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանը: Դպրոցի սաները, արձակ և չափածո խոսքով, ներկայացրին Համլետ Թադևոսյան մարդուն, անհատին, աշակերտին, որդուն, հորը, ամուսնուն, ընկերոջը, զինվորականին ու հրամանատարին: Ելույթ ունեցան Համլետի ուսուցիչները, ընկերները, զավակները: Միջոցառման վերջում իր հրաշալի ելույթով հանդես եկավ Ոստիկանության զորքերի համույթը, իսկ գնդապետ Հ. Բաբայանը դպրոցի տնօրեն տիկին Աբգարյանին փոխանցեց ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի շնորհակալագիրն ու անվանական հուշանվերը: Վերջում բոլոր ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Համլետ Թադևոսյանի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով դպրոցի բակում գտնվող նրա կիսանդրու առջև:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3244 | 0 | 0
Facebook