Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի երջանկություն՝ կիսատ մնացած

22:58, կիրակի, 15 մայիսի, 2016 թ.
Մի երջանկություն՝ կիսատ մնացած
    
    
    
    
     Լինում են պահեր,
     Երբ չի տարբերում տխրությունը դատարկությունից,
     Եվ այս երկուսի միաձուլումից,
     Իրարանցում է սկսվում նորից.
     Փոթորիկներ են բարձրանում նորից, մեր հոգիներում
     Ես ինձ չեմ ներում...
     Ես էլ չեմ լռում,
     Գրում եմ հիմա,
     Որ երբ դու կարդաս,
     Գտնես՝թաքնված տողատակերում մոռացված մի սեր,
     Վերհուշի նման արթնացած մի կանչ,
     Մի երջանկություն կիսատ մնացած ... չիրականացած:
     Գրում եմ հիմա,
     Որ երբ դու կարդաս,
     Իմ ձայն էլ հասնի քո ականջներին,
     Ու շշնջա քեզ մոռացված մի երգ,
     Դու այդ երգի հնչյունների մեջ
     Կգտնես անշուշտ ծանոթ պատմություն,
     Վերհուշի նման արթնացած մի կանչ,
     Մի երջանկություն՝ կիսատ մնացած ... չիրականացած:
     Դու հեռացել ես ...
     Դու մոռացել ես,
     Իսկ ես հիշում եմ բառերդ վերջին,
     Որ մարել են օդում վաղուց,
     Բայց ականջներում իմ հնչում են դեռ:
     Եվ վերքերի իմ խորանում, քո մեղքերն են սպիանում:
     Դու ուշացել ես...
     Բայց ես ներում եմ,
     Սակայն չեմ սպասում քո վերադարձին,
     Ցավս մոռացած արդեն ժպտում եմ:
     Հիմա գրում եմ,
     Որ երբ դու քայլես ծանոթ մայթերով,
     Որտեղ քայլերն էին մեր հավերժացել
     Հիշես մոռացված սիրո պատմություն՝
     Վերհուշի նման արթնացած մի կանչ,
     Մի երջանկություն՝ կիսատ մնացած ... չիրականացած...
    
     Իսկ ոտնահետքերը մեր քայլերի,
     Վաղուց մաքրել են անձրևները թաց:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5472 | 0 | 0
Facebook