Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայդուկ» կոմավորականների նորաստեղծ ջոկատոը շարունակում է իր սահմանապահ առաքելությունը

13:21, երեքշաբթի, 10 մայիսի, 2016 թ.
«Հայդուկ» կոմավորականների նորաստեղծ ջոկատոը շարունակում է իր սահմանապահ առաքելությունը

Ապրիլմեկյան պատերազմական իրավիճակի առաջին օրերից, հայրենի հողի կանչով, Արցախյան ազատամարտի վետերան գնդապետներ Սայադ Հայրապետյանի` Մասիսի Սայադի և Մուշեղ Բաբայանի` Ջերմուկի Համոյի միասնական ջանքերով, ծնունդ առավ նորաստեղծ «Հայդուկ» կամավորականների ջոկատը:
     Արցախյան ազատամարտի վետերաններից և պատերազմից հետո, Արցախի և ԼՂՀ-ի սահմանապահ զորքերում ծառայած հայրենասեր հայորդիներից կազմված «Հայդուկ» ջոկատը, ապրիլի 6-ին, կազմ ու պատրաստ ուղևորվեց Արցախ աշխարհի սահմաամերձ շրջաններ և սկսեց մասնակցել թիկունքի տարբեր հատվածներում ընթացքող լայնամասշտաբ ինժիներական աշխատանքներին ու սատար կանգնել առաջնագծի զինվորներին:

Մայիսի 6-ին «հայդուկ» ջոկատն Արցախյան առաջնագծում նշեց իր սահմանապահ առաքելության մեկամսյակը, իսկ մայիսի 9-ի եռատոնը դիմավորեց զինարդուն` կանգնած սահմանապահ հայ զինվորների թիկունքում:

Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3569 | 0 | 0
Facebook