Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նվիրվում է քառօրյա պատերազմում զոհված հերոսներին․․ (Սուսաննա Հակոբյան)

Սուսաննա
Հեղինակ`
Սուսաննա
15:48, շաբաթ, 07 մայիսի, 2016 թ.
Նվիրվում է քառօրյա պատերազմում զոհված հերոսներին․․ (Սուսաննա Հակոբյան)

«Եղբա՛րք, ձեզ խըրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն»: Ձեզ խրատ մի տամ՝ բացե՛ք ձեր աչքերը, դուրս եկեք դեպի հավերժություն տանող այդ արկղից /դեպի հավերժություն հետո բոլորս միասին կգնանք/, գնացե՛ք հետ՝ կռիվ՝ այս անգամ ապրելու, ապրեցնելու և ոչ երբեք կրկին մեռնելու: Եղբա՛րք, գնացե՛ք հետ՝ կռիվ, ձեր ընկերների կողքին կանգնելու, էլի կռվելու, առաջ գնալու, սեփական տանկում ոչ թե այրվելու, այլ կրակից վերստին հառնելու, ականի պայթյունից, ցրված բեկորներից բազմապատկվելու, հարյուրապատկվելու, ընկերոջը փրկելիս նորից ծնվելու, վերջացած փամփուշտների փոխարեն նորերը գտնելու, որ սեր ու հանդուրժողականություն են ցանելու: Եղբա՛րք, ձեզ խըրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն. պիտի հետ գնալ, զարթնե՛ք, եղբա՛րք: Պետք է հետ գնալ խոշտանգված մարմինները նոր կյանքի սկիզբ դարձնելու, հեղված արյունները դաշտրում կակաչներ, իսկ ձեր վախերը՝ ճերմակ աղավնիներ դարձնելու, որ ուղարկենք աշխարհին ի տես:

Արթնացե՛ք ու հետ գնացե՛ք, եղբա՛րք, նոր տիգրաններ, արմեններ, մերուժաններ ու քյարամներ ծնեք, որ դուք անմահանաք, որ մենք անմահանանք: Եղբա՛րք, ձեզ խըրատ մի տամ՝ մի կենայք դուք շատ խոր ի քուն: Գնացեք ու այս անգամ հետ եկեք: Միայն թե այս անգամ խոստանում ենք՝ ձեզ լացով չենք դիմավորի, կգրկենք ձեզ ամուր, միայն թե այս անգամ ձեռք ձեռքի տված կմտնենք եկեցեղի ու կաղոթենք, որ այս անգամ ամեն-ինչ այլ կերպ ավարտվեց․ մենք ձեզ երկար, շա՜տ երկար էինք սպասել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5607 | 0 | 0
Facebook