Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Էկո սերունդ»-2, 1-ին դաս

13:05, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Էկո սերունդ»-2, 1-ին դաս
     Մայիսի 2-ին Երևանի 5 դպրոցներում մեկնարկեց «Էկո սերունդ» ծրագրի 2-րդ փուլը:
     Առաջին դասի սկզբում աշխատանքային թիմն աշակերտներին ներկայացրեց ծրագիրը, նպատակները, օրակարգը, որից հետո անցկացվեց «Ծանոթացում» խաղը՝ բացահայտելու համար մասնակիցներին և նրանց հետաքրքրությունները:
     Այնուհետև երեխաները լրացրին հարցաշարը, որ մշակված է աշակերտների՝ թեմայի վերաբերյալ նախնական գիտելիքը ստուգելու համար: Նույն հացաշարը երեխաները կլրացնեն նաև դասընթացի ավարտին, որը կօգնի հասկանալ՝ որքանով է արդյունավետ եղել ծրագիրը:
     Հաջորդիվ ծրագրի մասնակիցներին ներկայացվեցին շրջակա միջավայրի, էկոլոգիական հիմնախնդիրները, դրանց առաջացման պատճառները և էկոլոգիայի ու բնապահպանության տարբերությունները, ինչից հետո ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան, և երեխաները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
     Քանի որ առաջին դասն էր, բոլորն անվերապահորեն ստացան մեկական աստղ, իսկ առավել ակտիվ աշակերտները` երկուական:
     Հիշեցնենք, որ «Էկո սերունդ» ծրագրի 2-րդ փուլն անցկացվում է հետևյալ դպրոցներում՝
     1.Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն 1-ինի անվան հ. 168 հիմնական դպրոց,
     2.Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոց,
     3.Գ. Մահարու անվան հ. 176 հիմնական դպրոց,
     4.Ս. Սպանդարյանի անվան հ. 24 հիմնական դպրոց,
     5.Հ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոց:
     Հուսով ենք՝ դասընթացների այս շարքը կծառայի իր նպատակին և մեր պատանիները կսկսեն էլ ավելի սիրել, գնահատել բնությունն ու կգիտակցեն մաքուր միջավայրում ապրելու կարևորությունը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5233 | 0 | 0
Facebook