Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ բջջային երեք օպերատորներին

19:12, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Բաց նամակ բջջային երեք օպերատորներին
    
    

Հարգելի՛ պարոն Յիրիկյան, Եսայան և Պյատախին,
     Այս բաց նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որն արդեն շուրջ տասն օր է մտահոգում է ԼՂՀ տարածքի բոլոր զինծառայողներին:
     Խոսքը Ձեր` ապրիլի 15-ին տարածած հաղորդագրությունն է, ըստ որի 2016թ. ապրիլի 18-ի 00: 00-ից սկսած՝ վերստին վերադառնում եք նախկին սակագնային պլանին:
     Մինչդեռ ապրիլի 2-ին Դուք տարածել էիք հաղորդագրություն, համաձայն որի՝ ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ/րոպե:
     Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, քանի որ հայ զինվորներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած Ձեր աջակցությունն անգնահատելի էր:
     Սակայն այսօր, երբ Դուք վերադարձել եք նախկին սակագնային պլանին, հարցը լուրջ մտահոգություների առիթ դարձավ, քանի որ ինչպես ծնողներն իրենց զինվորների, այնպես էլ զինվորներն իրենց ընտանիքի անդամների հետ չեն կարողանում խոսել սակագնի թանկացման պատճառով, ինչն այս օրերին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նրանց: ԵՎ ինչպես գիտեք սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, այնպես էլ հետո բացասական արձագանք գտավ:
     Հարգելի՛ պարոն Յիրիկյան, Եսայան և Պյատախին, խնդրում ենք՝ վերանայեք ծրագրերը, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների. չէ՞ որ ղարաբաղա-ադրբեջանական շբման գծի ողջ երկայքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել...
     Մենք վստահում ենք Ձեր` «Վիվասել ՄՏՍ» -ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի սիրուն ու հոգատարությանը զինվորի հանդեպ և լիահույս սպասում ենք այս հայրենանվեր գործի դրական արձագանքին. չէ՞ որ Հայրենիքն սկսվում է սահմանից...:

Մի խումբ ուսանողների կողմից

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6224 | 0 | 0
Facebook