Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Սասնա սարերի քնած մանուշակը

Gri maldi
Հեղինակ`
Gri maldi
02:39, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Սասնա սարերի քնած մանուշակը

«Մեր ազգը խոր քուն է մտած, հազար տարին մեկ է իր ցավերի մասին հիշում: Մանիշակ չենք, բա ի՞նչ ենք» , - ասում է Սասուն պապին, ամեն հանդիպած հայի:

Երևանում չես տեսնի որևէ երթ, ցույց, որը նպատակ ունի անդրադառնալ հասարակությանը հուզող խնդիրներին, որին ներկա չլինի Սասուն պապին, ում շատերը ճանաչում են քնած մանուշակ անունով: Նա ամենուր իր ներկայությամբ, կոչերով, փորձում է երիտասարդների մեջ արդնացնել հայրենասիրական ոգին, որ նրանք անտարբեր չլինեն իրենց երկրի հանդեպ, որ սիրեն իրենց հողի ամեն մի թիզը: Այսպիսին է Սասուն պապին, մեր լեռների պես ամուր պապին, հայրենասեր, համեստ և ամեն հայի նվիրված:

Հայաստանի միակ երդվյալ ֆիդային արդեն 77 տարեկան է, Տավուշի սուրբ հողի ծնունդ պապին ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին, անգամ պատկառելի տարիքում չի դադարում ակտիվ լինել ու մտածել իր երկրի մասին:

Սասուն պապը ապրում է մենակ, նա երթվել է ընտանիք չվերադառնալ, մինչև , Հայոց խլված հողերը` Արցախը, Նախիջևանը և Ջավախքը չմիացնեն Հայոց աշխարհին: Նրա տունը հեռվից կարելի է ճանաչել, տան վրա ծածանվող եռագույնից: Իսկ ներսից այն կարծես Հայաստանի պատմության ու ազատագրական պայքարի թանգարան լինի, ամենուր եռագույններ, հայ ֆիդայիների նկարներ են, անթիվ-անհամար՝ Անդրանիկի, Չավուշի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի և շատ շատերի նկարները: Պապը չտեսնված հյուրասեր է, նրան այցելած ոչ ոք առանց հյուրասիրության դուրս չի գա, չէ որ պապն իսկական հայ է, հյուրասեր ու սրտաբաց: Սասնա սարերի քնած մանուշակը չի օգտվում համացանցից, բջջային ու քաղաքային հեռախոսներ ևս չունի, բայց նրան միշտ կարելի է գտնել ու հետը զրուցել: Նրան սիրում են բոլորը, հաճախ կարող ես տեսնելԵրևանի փողոցներում շրջող Սասուն պապիին ում միշտ մոտենում են երիտասարդներ, գրկախառնվում ու պապիկից անգին խորհուրդներ լսում:


    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2983 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ