Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Javaxk Ashxarh
Հեղինակ`
Javaxk Ashxarh
21:02, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
ԲԱԶՄԱՀԱԶԱՐԱՆՈՑ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Ապրիլի 23-ին՝ երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով ու մոմերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող:

Ջահերով երթի ժամանակ մարդկանց թիվը անցնում էր մի քանի հազարից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի բոլոր գյուղերի երիտասարդները, ինչպես նաեւ բազմաթիվ վրացի երիտասարդներ։

Երթի մասնակիցները երկու հայկական հանրապետությունների եռագույն դրոշներն ու վառված մոմերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող:

Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակից երիտասարդները հոգեւորականնեի աղոթքից ու խոսքից հետո հանդես եկան Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով, որոնց թվում դատապարտություններ հնչեցին նաեւ ահաբեկիչ Ադրբեջանի հասցեին, ում ռազմական ագրեսիայի հետեւավնքով օրեր առաջ զինվորների հետ միասին զոհվեցին խաղաղ բնակիչներ: Հավաքվածները նաեւ երգեցին հայրենասիրական երգեր փաստելով, որ հայ ժողովրդի ոգին անկոտրուն է եւ այս դժվար օրերին բոլորը մեկ մարդու նման կանգնած են Արցախի կողքին

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2434 | 0 | 0
Facebook