Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հոգևոր ճեմարանի առաքելությունը (հոդվածաշար)

00:00, ուրբաթ, 22 ապրիլի, 2016 թ.
Հոգևոր ճեմարանի առաքելությունը (հոդվածաշար)

Ստորև ներկայացնում ենք մամուլի էջերում տեղ գտած իմ հրապարակումները, որոնք անդրադառնում են հոգևոր ճեմարան (ներ) ի առաքելությանը, կոչմանը, նկարագրին, առկա մարտահրավերներին և ներճեմարանական մի շարք խնդիրներին:


     Հոգևոր ճեմարանի առաքելությունը


     Հայ ժողովրդի կյանքում քրիստոնեական հավատքը դարեր շարունակ խարսխված է եղել նրա հոգևոր-իմացական, ազգային-եկեղեցական և բարոյակրթական արժեհամակարգին: Հոգևոր կրթությունն անբաժանելի տեղ է զբաղեցրել հայ գիտական մտքի զարգացման, ազգային դպրության կերտման ճանապարհին: Պատահական չէ, որ մեր վաղ և ուշմիջնադարյան բոլոր պատմիչները, մտավորականները, մատենագիրները միաժամանակ խորը քրիստոնյաներ են եղել հոգևորական լինելուց առաջ` սկսած Մովսես Խորենացուց, Անանիա Շիրակացուց մինչև Մխիթար Գոշ, Գրիգոր Նարեկացի և այլ բազում երախտավորներ: Շարունակել կարդալ


     Ճեմա
րանի տեսչական կազմը և նրա հարաբերությունները ուսանողության հետ
    

     Ինչպես ցանկացած հանրակրթական հաստատություն (դպրոց, վարժարան, համալսարան), հոգևոր-կրթական հաստատությունները ևս օժտված են թե՛ մանկավարժական և թե՛ տնօրենության կազմով: Եկեղեցական բառամթերքով հոգևոր ճեմարանի կամ դպրեվանքի տնօրենը կոչվում է տեսուչ, փոխտնօրենը` փոխտեսուչ, որը միաժամանակ կարող է ստանձնել ուսմասվարի պարտականությունները: Շարունակել կարդալ


     Ճեմա
րանի հոգևոր նկարագիրը և կոչումը


     Դեռևս 5-րդ դարից սկսած` Հայ եկեղեցու լուսամիտ և սրբասնունդ հայրապետներ Սահակ Պարթևը, Հովհան Մանդակունին և ուրիշներ տևապես հորդորում և պահանջում էին հոգևորական ձեռնադրել միմիայն ուսյալ և արժանավոր մարդկանց, որոնք անցել են համապատասխան հոգևոր-կրթական հաստատության ճանապարհով: Շարունակել կարդալ


     Ճեմա
րանի ընդունելության կարգը և չափանիշները


     Աշխարհի որևէ կրթական հաստատություն մուտք գործելու համար հարկավոր է բավարարել գործող ընդունելության կարգը և հանձնել համապատասխան քննություններ: Հոգևոր կրթական հաստատությունները, այդ իմաստով, ունեն որոշակի առանձնահատկություն, ինչը պայմանավորված է այդ հաստատությունների առաքելությամբ և նկարագրով: Շարունակել կարդալ


     Ճեմա
րանի ներքին կարգապահությունը և առօրյան


     Հոգևոր-կրթական հաստատություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պատրաստելու և սպասավորության կոչելու եկեղեցական նոր սերնդին, որը, միաժամանակ, մանկավարժական հանձնաժողովի կողմից պետք է վկայվի մասնագիտական որակավորմամբ: Ուսման նկատմամբ ցուցաբերվող բծախնդրությունից զատ նույնքան կարևոր է հոգևոր-կրթական հաստատությանց սաների ներքին կարգապահության և առօրյայի հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը: Շարունակել կարդալ


     Ճեմա
րանը` հոգեմտավոր դարբնոց, ճեմարանականները` ապագա հոգևորականներ


     Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում, որը լի է եղել վերելքներով ու նահանջներով, հաղթանակներով և պարտություններով, միշտ էլ կարևորել ու մեծ տեղ է հատկացրել կրթությանը, որը հաճախ ձեռք է բերվել ի գին տքնաջան մաքառումների: Դեռևս ոսկեդարից սկսած` աշխարհիկ կրթությանը զուգահեռ մեծապես կարևորվել է նաև հոգևոր կրթությունը: Շարունակել կարդալ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1716 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ