Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
19:56, կիրակի, 17 ապրիլի, 2016 թ.
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵ՛Ք, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
     -Հրաժարական տվեք պարոն նախագահ, իմ խորհուրդն է ձեզ, հրաժարական տվեք, - մենք վաղու՜ց ենք համոզվել, որ երկիր ղեկավարելը ձեր խելքի բանը չի, այլապես մինչև ձեր նախագահական ժամկետի ավարտը Հայաստանը կդառնա անմարդաբնակ մի տարածք․ Ազատե՛ք մեզ ձեր ներկայությունից, ձեր մաֆիոզ շրջապատից․ ժողովուրդը մեղք է․ խաբելով երկիր չեն ղեկավարում, , ,
     -Ձեր խոստացած «Ապահով Հայաստան» -ը փուչիկի պես հoդս ցնդեց. ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ անապահով Հայաստանում, ձեր նախագահման տարիներն ապացուցեցին, որ ձեր ուժերից վեր է
     երկիրը կառավարելը, տնտեսությունը զարգացնելը, երկրում կարգ ու կանոն հաստատելը․կոռուպցիայի դեմն
     առնելը․․ ձախողել եք և՛ ներքին և՛ արտաքին քաղաքականությունում, իսկ որ բանակին չեք զինել ու պետության բյուջեն թալանված է, սա արդեն անհերքելի փաստ է․․․ դուք իմանալով, որ Ալիևը միլիարդների հզոր զենք է գնում, թքած եք ունեցել, որ Հայաստանը չունի այդ զինատեսակները, մտածել եք, թող զինվորները 80-ականների զենքով կռվեն, ի՞նչ է եղել որ, դե ձեր երեխաները չեն զոհվողները, որ սրտներդ ցավի․ այս էլ քանի՜ տարի նողկալի սովորություն եք դարձրել բավարարվել սահմանին զոհվող տղաների ծնողներին ցավակցելով ու մեդալներ բաժանելով․․․այսօր, երբ ի լուր աշխարհի, որպես հայ զինվորի խիզախությունն ապացուցող փաստ, ՏՎ- ներով բարձրաձայնվում է, որ մեր զինվորը 80-ականների զենքով է հաղթել, չեք մտածու՞մ, որ սա ձեր ամոթանքն է ու գոնե պետական գաղտնիք պետք է լիներ, նման ինֆորմացիայի արտահոսքը Ալիևի ականջին հասցնելը, դա նույնպես դավաճանություն է պետական մակարդակով․ Ալիևին այս ինֆորմացիան փոխանցելը շա՜տ էր հարկավոր, նոր ու ավելի հզոր հարձակումների համար․․․
     Հետո, դուք զոհված զինվորների ծնողներին, կամ հենց այս պահին սահմանը պահող զինվորների ծնողներին պատրա՞ստ եք պատասխան տալու, որ իրենց որդիները կռվել են, զոհվել և այսօր էլ կրկին 80-ականների զենքով պետք է դուրս գան Ադրբեջանական հզոր զինտեխնիկայի դեմ, ու իրենց կյանքի գնով պահեն ու պաշպանեն մեր սահմաններն ու ոչ միայն Ղարաբաղի, այդ թվում հենց Հայաստանի․․․դուք պատրա՞ստ եք պատասխան տալու, այս անգամ մեդալներ բաժանելը ձեզ չեն փրկի, , ,
     Մի բան ինձ հանելուկ մնաց. այսքան միլիարդների հասնող վարկերն ինչի՞ վրա են ծախսվել, ու՞մ գրպաններն են հոսել, երբ գնալով կյանքը Հայաստանում ուղղակի անտանելի է դառնում․ ժողովուրդը մի կերպ ատամ-ատամի սեղմելով է ապրում ու գոյատևում, բայց որ բանակն է անտեսված եղել ու անտերության մատնված, դա ծայրագույն հանցագործություն է, , , Ո՞վ է պատասխան տալու, , ,
     Պատերազմը մի բան ապացուցեց, որ Հայաստանի բյուջեն թալանված է, այն ծառայել է լոկ իշխանությունների ու իրենց շրջապատի բարեկեցության, խրախճանքների, թալանածները օֆշորներում կուտակելու համար․․․ ու այն միլիոնավոր վարկերը, որ տարբեր պետություններից ու միջազգային կառույցներից եկել է Հայաստան, իբր ինչ-որ ծրագրերի ուղղված՝ թալանված է, իրենց գրպաններն է հոսել այդ գումարները․․․
     Պարոն Սերժ Սարգսյան մեր երկրին այնպիսի նախագահ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի նախագահ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք մեր նախագահով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ պետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին չզինի արդի զինատեսակներով․․․
     Կարծում եմ կունենաք այնքան խոհեմություն ու կամք, որ երկիրը չեք տանի ավելորդ ցնցումների ու ձեր մեջ խիզախություն կգտնեք հրաժարական տալու, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
38070 | 8 | 0
Facebook