Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբու-Լալա-Մահարի

10:07, չորեքշաբթի, 13 ապրիլի, 2016 թ.
Աբու-Լալա-Մահարի

Ս.թ. ապրիլի 11-ին Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի թեման Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա-Մահարի» պոեմն էր: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի գրական-երաժշտական խմբակի սաները: Դպրոցականները պոեմը ներկայացրին յուրովի մեկնաբանմամբ՝ վեր հանելով նրանում արծարծված համամարդկային արժեքները և տալով դրանց սեփական գնահատականները: Դասական երաժշտություն, ասմունք, դերային խաղ, ժամանակակից ոճավորմամբ սյուժետային պար…Այս ամենի համադրությունը դպրոցի դահլիճում մի յուրօրինակ մթնոլորտ էր ստեղծել՝ մոտ մեկ ժամ լարված պահելով հանդիսատեսին: Միջոցառման վերջում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան մերօրյա հերոսների հիշատակը, իսկ դպրոցի տնօրեն տիկ. Աբգարյանն իր խոսքում հավաստեց, որ փաստացի պատերազմական իրավիճակում նման միջոցառումների կազմակերպումը ևս մեկ ապացույց է մեր ժողովրդի անկոտրում ոգու և ոչ միայն զենքով ու բազկի ուժով, այլև մտքով, գիտելիքով և ներքին պաշարով թշնամուն հաղթելու անխախտ որոշման:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3700 | 0 | 0
Facebook