Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Թևանիկ». ֆիլմի դիտում-քննարկում

13:47, երեքշաբթի, 12 ապրիլի, 2016 թ.
«Թևանիկ». ֆիլմի դիտում-քննարկում
     Ապրիլի 14-ին, 18: 00, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբում կցուցադրվի Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը:
    
     Որտեղ՝ Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
    
     Ժանր՝ Դրամա
    
     Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
    
     Պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
    
     Սցենարի հեղինակներ՝ Առնոլդ Աղաբաբով, Կարինե Խոդիկյան
     Դերերում` Հենրիկ Շահբազյան, Մերի Մովսեսյան, Հովհաննես Խոդերյան, Սոս Ջանիբեկյան, Արթուր Մանուկյան, Մարինե Գաբրիելյան, Բաբկեն Չոբանյան, Սերգեյ Մագալյան, Սաթիկ Հախնազարյան, Նարեկ Ներսիսյան
     Օպերատոր՝ Նարեկ Մարտիրոսյան
     Հայ-լիտվական համատեղ արտադրություն
    
     Մրցանակներ՝
     «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոն- «Լավագույն խաղարկային ֆիլմ» (Հայկական համայնապատկեր)
     Չինաստանի «First Silk Road International Film Festival» - «Հանդիսատեսի համակրանք»
     Լոս Անջելեսի «Arpa International Film Festival» - «Լավագույն սցենար»
     Հռոմի «Overlook CinemAvvenire» միջազգային կինոփառատոն- «Լավագույն ինքնատիպ աշխատանք»
     ԱՄՆ-ում կայացած «2-nd Annual World Entertainment Awards» - «Լավագույն հայկական ֆիլմ»
     «Հայկյան» մրցանակաբաշխություն – «Ռեժիսորի հատուկ մրցանակ»
     Romania Internatioanl Film Festival Ro-IFF 2015- «Լավագույն ֆիլմ»
    
     Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում: Մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է... Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
    
     Մասնակցելու համար գրանցվե՛ք հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/events/1538390646457014/
    
    
ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ:
     Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4827 | 0 | 0
Facebook