Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կիսատ գործը կհասցնենք ավատին` Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում. գնդապետ Գրիշա Սարգսյան

23:51, շաբաթ, 02 ապրիլի, 2016 թ.
Կիսատ գործը կհասցնենք ավատին` Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում. գնդապետ Գրիշա Սարգսյան

«Մենք մեր գործը թողել ենք կիսատ և այն պետք է հասցնենք իր գաղափարական ավարտին», - այսօր photoart.biz-ի հետ, սահմանում տիրող իրավիճակի մասին խոսելիս, հայտնեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը:

«Միջազգային որոշ կազմակերպությունների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և խնդրանքով, մենք գնացինք զինադադարի, այլապես 1994 թվականից Ադրբեջան պետությունը գոյություն չէր ունենա:

Հիմա կրկին նրանք լայնածավալ սանձնարձակություն են սկսել ամբողջ շփման գծի երկայնքով:

Մենք մեր բոլոր տարածքային ստորաբաժանումներին բերել ենք բարձր մարտական պատրաստվածության և այսօր բոլորին մեր ուժերը ի մի բերելու կոչ ենք արել և որպեսզի բոլորն, առաջին իսկ կանչի դեպքում, գան մեր կենտրոնական գրասենյակ: Գալով` իրենց հետ պետք է վերցնեն նաև առաջին անհրաժեշտության պարագաներ և 3 օրվա սնունդ, որպեսզի մենք կարողանանք միանգամից մեկնել առաջնագիծ և, առանց որևէ խնդրի, կանգնենք զինվորների կողքին և պաշտպանենք մեր հայրենի սահմանը», - նշեց գնդապետ Գրիշա Սարգսյանը` վստահեցնելով, որ այս անգամ, եթե մենք հասնենք սահման, ոչ մի միջնորդություն էլ չի փրկելու Ադրբեջանին: Մենք մեր կիսատ թողած գործը կհասցնենք իր գաղափարական ավարտին և Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում` հենց Ալիևի այժմյան դղյակում:


    

photoart.biz-ի հետ հարցին, թե ո՞վքեր են Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամների շարքերում` գնդապետ Գրիշա Սարգսյանը նշեց.

-Նրանք այն տղաներն են, ովքեր պատերազմի ժամանակ դուրս են եկել «Կոլցո օպերացիայից» և տարել են հաղթանակ, ովքեր հաղթել են պատերազմը և կերտել են մեր պետությունն ու պետականությունը, եղել Հայոց բանակի ստեղոծների առաջին շարքերում և ներքին զորքերի զորքերի ստեղծողների առաջին շարքերում: Այսօր էլ, անկախ իրենց սոցիալական ծանր վիճակից և դարդ ու ցավերից, նրանք միշտ պատրաստ են կանգնել Հայոց պետակությունը պաշտպանողների կողքին:


    

Կազմ ու պատրաստ են նաև «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության անդամները: Այս մասին խոսեցինք «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանի հետ:

«Վետերանների միության կենտրոնական և տարածքային կառույցներում այս պահին ընթանում է մարտունակ անդամների կամավոր զինվորագրման գործընթացը: Բոլոր մարզային կառույցների ներկայացոցիչները կազմ ու պատրաստ են և սպասում են հրահանգին», - նշեց իր խոսքում Յուրա Միքայելյաը, վստահություն հայտնելով, որ վետերանների մեծամասնության համար ստեղծված իրավիճակն ոչ այլ ինչ է, եթե ոչ, անտեղի կիսատ գործը իր ավարտին հասցնելու և Հայոց եռագույնը Բաքվում ծածանելու հարմար բարենպաստ տարբերակ:

Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4894 | 0 | 0
Facebook