Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սարիգյուղի սրբավայրը` Վարդան Մամիկոնյանի հնադարյա սոսին կդառնա Չիլինգարյան Մամիկոնյան տոհմի նախաձեռնությունների ուխտատեղին

01:52, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
Սարիգյուղի սրբավայրը` Վարդան Մամիկոնյանի հնադարյա սոսին կդառնա Չիլինգարյան Մամիկոնյան տոհմի նախաձեռնությունների ուխտատեղին
    
2016-ի մարտի 28-ին` Մեծ պահքի զատկական մեռելոցի օրը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամներ, ազատամարտիկներ Սեյրան Չիլինգարյանը, Խաչիկ Գասպարյանն ու Ղուկաս Հարությունյանը, ուխտաբար այցելեցին Սարիգյուղի սրբավայր ծառին, որի գոյությունը, ժողովրդական ավանդույթը կապում է Վարդան Մամիկոնյանի և Աշոտ Երկաթի անունների հետ:
Իր հարգանքի տուրքը հնադարյա սրբատեղիի առջև մատուցելուց հետո, photoart.biz կայքի հետ հարցազրույցի շրջանակներում, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ փոխնախագահ և «Չիլինգարյան Մամիկոնյան տոհմ» ՀԿ փոխնախագահ, Սեյրան Չիլինգարյանը նշեց, որ այսուհետ սուրբ Վարդան Մամիկոնյանի անվան հետ կապված այս վայրը կդառնա նաև ազատամարտիկների և Մամիկոնյանների ցեղի շառավիղը կազմող, բոլոր Չիլինգարյանների ուխտատեղին և տոհմին նվիրված մի շարք միջոցառումներ և արարողություններ կիրականացվեն հենց այստեղ. «Այդ ամենը մեզ կօգնի ծառի միջոցով ռազմահայրենասիրական ոգի սերմանել և մարդկանց էլ ավելի մոտեցնել, մեր ազգային և հոգևոր արժեքներին, քանզի այս հնադարյա ծառի և նմանատիպ խոսուն վկայությունների մասին չիմացությունն է, որ մարդկանց հեռվացնում է եկեղեցուց, աստծուց և մեր ազգային արժեքներից և դարձնում ինչ-որ սնահավատությունների և աղանդների զոհը»:
Աղբյուրը` photoart.biz
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6419 | 0 | 0
Facebook