Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցանկալի պարտություն

23:33, ուրբաթ, 25 մարտի, 2016 թ.
Ցանկալի պարտություն
    
    

, , Ցանկալի պարտություն, , .

Իմ նոր բանաստեղծությունը, որը սիրով հանձնում եմ ձեր դատին:


    

Եթե ասեմ՝ մոռանում եմ

Սուտ կլինի,

Եթե ասեմ հեռանում եմ՝

Մութ կլինի,

Մութ կլինի այո, կխավարի լույսը,

Այն լուսը, որ վառ էր տարներ ի վեր:


    

Դու կարծեցիր, թե հեռանում եմ,

Ես ստեցի, սակայն,

Եվ ստացվեց ինձ մոտ,

Ես մարեցի լույսը և խավարում թաքուն՝

Հսկելով քայլերդ մթին՝

Փնտրեցի լույսի շող չնչին,

Որպեսզի ստվերդ տեսնեմ,

Եվ անթարթ հայացքով հետևեմ այնպես,

Որ ինձ հանկարծ չնկատես:


    

Եվ լուսալքված իմ օրերի մեջ,

Քեզ տեսնելով հուսալքված,

Ես, ինձ կզգամ հաղթանակած...


    

Իսկ, թե նկատես...

Իսկ, թե նկատես՝ կժպտաս հարկավ,

Եվ ես՝ կպարտվեմ...

Սակայն ժպիտդ սիրում եմ այնպես,

որ այն վերստին տեսնելու համար՝

արժե պարտվել:


    

Իսկ երբ ես պարտվեմ՝

Էլ չեմ ազատվի քո կապանքներից,

Կգերվեմ նորից ... կտարվեմ նորից ...

Եվ կենթարկվեմ իշխանությանդ,

Եվ կգովերգեմ քե՛զ ՝իմ երգերում:


    

Նորից աղոթքով կլցվի հոգիս,

Նորից շուրթերս գիշերում անքուն

Պիտի հնչեցնեն անունդ թաքուն,

Եվ փառաբանեն ու աստվածացնեն,

Եվ արդարացնեն ու անմեղացնեն,

Թերություններդ ՝վեհություն դարձնեն,

Մտքում հուսալով, թե մի օր կանցնեն...


    

Ա՜խ, թե ես պարտվեմ,

Կխելագարվեմ...


    

Եվ ամեն անգամ, քեզ տեսնելիս

Խուճապի եմ միշտ մատնվել,

Բայց տարօրինակ տենչանքով լցված,

Երբեմն կարծես ուզում եմ պարտվե՛լ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4092 | 0 | 0
Facebook