Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայոց թագուհիներ». Ֆիլմի դիտում-քննարկում

19:07, երեքշաբթի, 22 մարտի, 2016 թ.
«Հայոց թագուհիներ». Ֆիլմի դիտում-քննարկում
    
    
«Ակտիվ Երիտասարդ Քաղաքացիների Նախաձեռնություն» ՀԿ-ի
«Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբում «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ մարտի 24-ին՝ 18: 00, տեղի կունենա Տիգրան Խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմի ցուցադրությունը:
    
     Տիգրան խզմալյանի «Հայոց թագուհիներ» ֆիլմը հայոց պատմության մեջ հայտնի և անհայտ թագուհիների, նրանց գործունեության, հայ կնոջ ուժի, խելքի և համարձակության վկայությունն է ու վերջին դարաշրջանում հայ կնոջ կերպարի ու դերի փոփոխության նկարագիրը:
    
     Երբ՝ մարտի 24-ին` 18: 00:
    
     Որտեղ՝ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ:
    
     Մասնակցելու համար գրանցվե՛ք հետևյալ հղմամբ՝
     https://www.facebook.com/events/1693360854282150/
    
     ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ:
    
     Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով:
Աղբյուրը` ԱԵՔՆ/AYCI
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5270 | 0 | 0
Facebook