Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուս գործարար. «Վճռաբեկ դատարանի նախագահի գործունեությունը թանկ է արժենում Հայաստանի քաղաքացիների համար»

16:55, հինգշաբթի, 14 փետրվարի, 2013 թ.
Ռուս գործարար. «Վճռաբեկ դատարանի նախագահի գործունեությունը թանկ է արժենում Հայաստանի քաղաքացիների համար»

Վերջերս Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը մեղադրել էր Հայաստանի նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանին խարդախության մեջ: Գործարարի խոսքերով՝ մի քանի տարի առաջ Տեր-Հովսեփյանը հրավիրել է Կորեպանովին Հայաստանում շինարարական գործունեւոթյամբ զբաղվելու, սակայն յուրացրել է Կորեպանովի կողմից կատարած ներդրումների զգալի մասը, որի ընդհանուր չափը հասնում է մոտ 5մլն դոլլարի:

Ինչպես փոստում է տուժողը, Հայաստանում իր գործունեության ավելի քան 7 տարվա ընթացքում նա աշխատավարձ է վճարել ավելի քան 90.000$-ի չափով, ըստ օրենքի պահանջի վճարել է բոլոր հարկերը (ավելի քան 240 հազար դոլար), մոտ 84.000$ տրամադրել է բարեգործությանը (ներկայում պատրաստվում է ևս 17.000 տրամադրել) և այլ բարի բարի գործորին, դատական ծախսերի համար վճարել է մոտ 57.000$ (ևս 77.731.00$ դեռ անհրաժեշտ է վճարել), սակայն որևէ եկամուտ դեռ չի ստացել, իսկ նախկին գլխավոր դատախազի որդին դատարանի միջոցով իրենից ևս 900, 000$ է պահանջում:

Այժմ Ալեքսեյ Կորեպանովի գործը շարունակվում է քննվել Հայաստանի դատական համակարգի տարբեր ատյաններում: Times.am-ի թղթակցի հետ զրույցում ռուս գործարարը վստահեցրել է, որ պատրաստվում է շարունակել պայքարը մինչև հաղթական ավարտը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի դիմեր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ա.Կորեպանով.-Ցավոք, Հայաստանում ինձ դեռ չի հաջողվում արդարության հասնել, քանի որ այս երկրի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հովանավորում է իմ հակառակորդին: Ես փորձել եմ ներգրավել լայն հասարակության ուշադրությունն այս դեպքի շուրջ, և նույնիսկ բաց նամակով դիմել եմ պարոն Մկրտումյանին: Սակայն նա անհրաժեշտ չհամարեց պատասխանել իմ հարցերին: Այդպիսին են իր բարքերը: Փողն ամեն ինչից կարևոր է: Անձնական համբավը և արդարություն Մկրտումյանին իսպառ չեն հետաքրքրում:

Times.am: Դուք ասացիք, որ նպատակ ունեք դիմել միջազգային դատական ատյաններին: Գտնում եք, որ Հայաստանում այլևս հնարավո՞ր չէ արդարադատության հասնել:

Ա.Կորեպանով.- Երևանում մենք լավ փաստաբաններ ունենք: Նրանք ամեն հնարավորն անում են՝ իմ և բոլոր այն մարդկանց շահերը պաշտպանելու համար, ովքեր տուժել են Տեր-Հովսեփյանների ընտանիքի խարդախություններից: Սակայն եթե բոլոր հնարավորությունները սպառվեն, իսկ ըստ էության ամեն ինչ հենց դրան է գնում, ապա ես կգնամ այդ ուղով: Անցյալ տարի հայկական դատարանների ինքնակամ որոշումների պատճառով Եվրոպական դատարանի որոշմամբ Հայաստանը ստիպված է վճարել քաղաքացիներին մոտ 5 մլն եվրո փոխհատուցում: Բնականաբար, այդ գումարները վճարվելու են ոթ Մկրտումյանի գրպանից կամ մեկ այլ դատավորի: Եվ ստացվում է, որ ինչ-որ չինովնիկների պատճառով տուժում են պետական բյուջեն և Հայաստանի բնակչությունը: Եվ ես չեի ցանկանա, որ իմ կորուստները նունպես փոխհատուցվեին այս երկրի քաղաքացիների հաշվին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4409 | 0 | 0
Facebook