Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած...

14:07, երկուշաբթի, 29 փետրվարի, 2016 թ.
Այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած...

Օրերս բաց դաս կազմակերպվեց Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:

Դասը նվիրված էր մեր ոգու և երգի պատմության մեջ իր ողբերգական բախտի վսեմությամբ, ասպետական ազնվությամբ և արտասովոր տաղանդով օժտված 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյին: Դասը վարեց հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը: Դասը ամփոփման էր: Թեմայի ամփոփումը կատարվեց «Խմբային հետազոտություն» մեթոդի կիրառմամբ: Դասարանը ձևավորված էր պաստառներով, հեղինակի դիմանկարով, վառվող մոմերով: Նախապես ձևավորված խմբերը մեղմ երաժշտության ներքո ներկայացրին Սիամանթոյի կենսագրությունը և ստեղծագործությունները, ասմունքեցին բանաստեղծություններ: Դասն ամփոփեց ուսուցչուհին: Նա իր խոսքում նշեց, որ Սիամանթոն հայ ժողովրդի ազատագրական պայքարի գաղափարախոսներից էր և երգում էր կռիվ ու հաղթանակ: Նա ամբողջ էությամբ ձուլվեց իր ժողովրդի սրբազան ձգտումներին և եղեռնի դժնդակ տարիներին իր ժողովրդի նվիրյալ զավակների հետ մեկտեղ զոհ գնաց արյունոտ նախճիրին, բայց մնաց նրա երգը` որպես պայքարի դրոշակ: Հեղինակը անմահացավ հերոսական կռիվների հրավերներով և տառապանքի ցավագին նվագներով: Դասն ավարտվեց տեսանյութով, որ նվիրված էր Սիամանթոյին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4825 | 0 | 0
Facebook