Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԵՐ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԸ

23:59, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
ՄԵՐ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԸ

Շենգավիթ համայնքի մասը կազմող Երրորդ մասը Երևանի ամենայուրահատուկ պատմություն ու միջավայր ունեցող թաղերից մեկն է: Անպատրաստ մարդու համար այցելությունն այստեղ կարող է մեծ անակնկալ լինել: Նախ մինչ անակնկալների մասին խոսելը խոսեմ ժողովրդի կողմից հասցեագրված կրիմինալ երրորդ մասի ծագումը: Անցած դարի կեսերին մեր մայրաքաղաքում մեծ թափ էր առնում գործարանաշինությունը: Այդ ժամանակ էլ հիմնվեց Երևանի կաուչուկի քիմիական գործարանային համալիրը, որը բաժանված էր չորս մասերի: Առաջին մասում տեղակայված էին արտադրամասերը, Երրորդ մասում` բնակավայրերը: Նման մոտ տեղաբաշխումը նպատակահարմար էր գործարանում աշխատողների համար տնից աշխատանքի հասնելու համար: Եվ շատ շուտով այստեղ տներ ստացան ու բնակվեցին ոչ միայն գործարանի աշխատակիցները, այլև ամբողջ գործարանային հատվածի աշխատողները: Այս բնակելի հատվածի զարգացմանը նաև նպաստեց Երևանի տնաշինարարության կոմբինատը, որը կառուցեց առաջին խոշորապանել բնակելի տները հենց այդ միկրոշրջանում: Ինչ եղան երկրորդ և չորրորդ մասերը` չեմ կարող ասել, երևի ձուլվեցին համապատասխանաբար Առաջինին և Երրորդին: Երրորդ մասը կառուցվել է յուրահատուկ և շատ պրոֆեսիոնալ մոտեցմամբ՝ թե՛ առանձին ծավալների և թե՛ քաղաքաշինական առումներով: Ունիվերմագի և «Հայրենիք» կինոթատրոնի փառահեղ շենքերը կարծես կանչող դարպասներ լինեն` նշանավորելով դեպի Առաջին և Երրորդ մաս տանող ճանապարհները: Բայց ժամանակին թաղամասի սպասարկման ու ժամանցի կենտրոն հանդիսացող շենքերը այժմ չեն գործում ըստ նշանակության կամ ընդհանրապես չեն գործում: Իսկ ինչպես խոստացա անդրադառնալ անակնկալներին, չեմ մանրամասնի անակնկալները, ուղակի ինչպես բոլորս գիտենք երրորդ մասը աչքի է ընկնում իր կրիմինալով և առանձնանում է իր մի քանի հատկանիշներով, որը ամեն բնակավայր ուղղակի կերազեր անգամ դրա մասին` Գոլդ համարներ, Ռազբորկաներ, թանկարժեք ջիփեր, օրիգինալ բակեր` Իր քաղաքական «բիսետկաներով» ` մենակ երրորդ մասցիք կհասկանան, Էլ չեմ խոսում ծերեթելիի` այսպես ասած օրիգինալ մսի շուկայի` գիշերային թիթեռնիկների մասին: ՄԻ ՄԱՐԴ ՊԱՏՄՈՒՄ Է ------- «Աշխատանքից վերադառնալիս կանգառից մինչև տուն պիտի անցնեմ 2 բնակելի շենքի ու դպրոցի կողքով, ու այդ ոչ երկար ճանապարհին ամեն օր նույն տեղերում հանդիպում եմ նրանց: 45-55 տարեկան են: Առաջինը միշտ նստած է լինում հենց կանգառում: Կնճռոտ է, տձև մարմնով և տանջված տեսքով: Եթե կողքը տղամարդ է լինում նստած (սովորաբար՝ հեգնական ժպիտով), խոսում է հետը, բայց երբեք տղամարդու վրա չի նայում, եթե մենակ է լինում` միշտ հեռախոսն ականջին է: Երկրորդը կանգնում է կանգառից քիչ ներքև` բնակելի տան դիմաց: Հագնվում է ինչպես բազում երրորդմասցի կանայք` ոտքից գլուխ սև: Հագուստը աչքի չի ընկնում` սև շալվար, սև տափակ կոշիկներ, սև բաճկոն: Թիկնեղ է` երևի երիտասարդ տարիքում սպորտով է զբաղվել: Ձմեռային երեկոների խավարի մեջ չգիտես ինչու արևային ակնոցներով է, միշտ անհանգիստ կողքերն է նայում: Մյուսը կանգնում է դպրոցի դիմացի թփերի տակ` էլի սևավորված: Գզգզված մազերով է ու փոքր, նիհար մարմնով ու ի տարբերություն նախորդների` ինքն իրեն ընդգծում է սպիտակ երկարաճիտ կոշիկներով: Անցնելով «3 գրացիաների» կողքով, մտածում ես` եթե այսքան շուտ են դուրս եկել աշխատանքի, ուրեմն շուտ էլ տուն երևի պիտի գնան, հետևա- բար ու բնականաբար տանը չգիտեն եկամուտն այս կերպ աշխատե- լու մասին: Ի՞նչ են ասում տնեցիքին դուրս գալուց առաջ: Գնամ մա- մայենց տո՞ւն: Ընկերուհո՞ւս գնամ տեսնեմ: Սալոնում հավաքարա՞ր եմ աշխատում: Ի՞նչ: Որտե՞ղ կարելի է ամեն երեկո 3-4 ժամ աշխատել: » Անցել են այն ժամանակները ու հնություն են արդեն երրորդ մասի «բորդուր» հասկացողությունը, որը ինչպես մեծերն էին ասում, կցվում էր Երրորդ մասին: Օրինակ միայն երրորդ մասում է որ երեկոյան ավտոմեքենադ կանգնեցնում ես անիվներով և հայլիներով, իսկ առավոտյան դիմավորում տուֆ քարի վրա կանգնած և առանց հայլիների: Երրորդ մասցիք որտեղ էլ որ լինեն ու եթե անգամ արտագաղթեն, որը մեր ՀՀ -ում վերջին շրջանում շատ է տարածված, մեկ է մնալու են երրորդ մասցի ու հեռվից հեռու երևալու է որ նրանք երրորդ մասցի են, որոնք չեն մոռանալու իրենց բնակավայրը, քանի որ ՄԵՐ երրորդ մասը ուրիշ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5235 | 0 | 0
Facebook