Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՞թե ես սխալվել եմ

20:38, շաբաթ, 20 փետրվարի, 2016 թ.
Մի՞թե ես սխալվել եմ
     Ու ես հասկացա,
     Որ այն՝ ինչ առաջ ինքս էի բացատրում,
     Այժմ ես, ի՛նքս, դա չեմ հասկանում...
     Ես կորցրել եմ կարողությունս՝ դիմակայելու...
    
     Ու երբ հասկացա, որ կորցրել եմ կարողությունս դիմակայելու,
     Հասկացա նաև, որ ժամանակն է դիմակ կրելու,
     Սովորական է դա մեր օրերում՝
     Ամեն ժպտացող հոգով չի ժպտում,
     Ամեն արտասվող ցավից չի լլկվում,
     Ամեն հոգևոր հավատ չի սփռում,
     Սովորական է դա մեր օրերում:
    
     Բայց սովորական այս մեր օրերում,
     Դե՛մքն իմ, դիմակին շատ էր անսովոր
     Ես չդիմացա` իմ դիմակված խաղին,
     Եվ պարտվեցի, իմ հորինած խաղում:
    
     Բայց ինչ-որ մի տեղ ես սխալվել եմ,
     Միշտ վախեցել եմ, սակայն ընդունել,
     Բայց այդուհանդերձ ես սխալվել եմ,
     Թեկուզ դժվար է սխալն ընդունել:
    
     Բայց որտե՞ղ, որտե՞ղ, ես սխալվեցի,
     Կարծես, թե գիտեմ,
     Բայց հենց այդ մտքից, որ հասկանում եմ,
     սակայն չեմ կարող էլ ոչինչ շտկել
     Ինձ մի մեղադրեք, ես վախենում եմ,
     Եվ ինքս ինձ խաբում՝ իբրև չգիտեմ:
    
     Այո, չգիտե՛մ և կյանքում երբեք չեմ հասկանալու,
     Թե, երբ և որտեղ եմ ես սխալվել և սխալ ընտրել իմ կյանքի հունը,
     Այո՛, չգիտե՛մ, և չեմ հարցնելու, ոչ ձեզ, ոչ էլի ինձ,
     Այո՛, չգիտեմ: Լոկ մի բան գիտեմ,
     Այսպես, թե այնպես՝ ես սխալվել եմ:
    
     Հեղ.՝ Ս.Տիգրանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5698 | 2 | 0
Facebook