Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ` ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՄՔԻ ՈՒԺ

17:14, երկուշաբթի, 15 փետրվարի, 2016 թ.
ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԲԱՆ ՊԵՏՔ ՉԷ` ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՄՔԻ ՈՒԺ

Կարելի է ասել, որ կամքի ուժը տվյալ գործողությանը նպատակաուղղված ջանքերն են, այնպիսի գործողության, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Չգիտես ինչու մտածում ենք, որ կամքի ուժ ունենալու համար հարկավոր է ինչ-որ մեծ կամ հատուկ գործողություն կատարել, որը ցույց կտա, թե որքան նպատակասլաց ենք և ինչպիսի կարևոր հաղթանակ ենք տանում, երբ կարողանում ենք հասնել բաղձալի նպատակին: Իսկ եթե չենք կարողանում այդ «կամքի ուժ» կոչվածի հետ «բարիդրացիական» հարաբերություններ պահպանել, ապա ինքներս մեզ ենթարկում ենք հոգեբանական «կտտանքների»: Եթե դուք չեք սիրում սովորել, ապա դա չի նշանակում, որ կամքի ուժ չունեք և որ մյուսները ձեզանից ավելի նպատակասլաց են: Նույն կերպ դուք կարող եք չսիրել գրասենյակային աշխատանքը, բայց ձեր շրջապատում տեխնիկա վերանորոգելու մեջ հավասար մրցակից չունենաք: Եթե ամեն օր հիասթափվում եք ինքներդ ձեզանից, որ չեք կարողանում առավոտ վաղ արթնանալ և մտածում եք, որ ալարկոտ եք ու անկայուն, ապա պատկերացրեք, որ ձեր սիրած զբաղմունքի, օրինակ՝ ձկնորսության համար պետք է առավոտյան գետի ափին լինել: Կտեսնեք, որ նույնիսկ գիշերը չեք քնի, ամեն ինչ կանեք, որ հասցնեք և ողջ օրն առույգ կլինեք: Այնպիսի հաստատակամությամբ ու համբերատարությամբ կսպասեք, որ կարթը ձուկ բռնի, այնինչ այլ ժամանակ և այլ իրադրությունում հաստատ նման արդյունքի չէիք կարող հասնել: Սա նշանակում է, որ այն, ինչը ձեր հոգուց է բխում և իսկապես ձերն է, դրա վրա կամային ուժ գործադրելու մասին խոսք լինել չի կարող:


    

Գալիս է մի պահ, երբ սկսում ենք քննադատել մեզ, որ չենք կարողանում որևէ գործ ձեռնարկել և մեղադրում այն բանում, որ կամքի ուժ չունենք: Ասենք՝ ուզում ենք նիհարել, բայց չենք կարողանում անտարբեր մնալ քաղցրեղենի նկատմամբ, սկսում ենք բարկանալ, մեր ինքնագնահատականն է ընկնում, բայց մի բան պարզ է, որ այդ ցանկությունը այնքան էլ ուժգին չէ, այն չի բխում մեր հոգուց, և դա արհեստականորեն են մեր մեջ մտցրել: Ասենք՝ ձեր ընկերուհին նշում է, որ գիրացել եք, մեկ ուրիշը դիտողություն է անում, որ այս զգեստը ձեզ չի սազում և այլն: Փաստորեն դուք դառնում եք մի կպչուն մտքի գերին և կարծում եք, որ ձեզ անհրաժեշտ է նիհարել: Այն, ինչն իրոք ձեզ հարկավոր է կամ ինչն իսկապես ինքներդ եք ուզում, դա ձեզանից առանձնապես ջանքեր չի պահանջում: Նախ պետք է չծուլանալ և ժամանակ հատկացնել սպորտի համար, որը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, օրինակ առավոտյան վազքը չէր խանգարի, երբ մարդիկ դեռ քնած են, իսկ դու արդեն քո բնակավայրին ողջունել ես: Պետք է առողջ ապրելակերպ վարել.Չծխել, որը ցավոք սրտի մեզ մոտ տարածված երևույթ է և մարդկանց մի հատված կա մեր ՀՀ-ում, որ ծխելով են չափում «տղամարդ» լինելը, որը ուղղակի աբսուրդ է: Առողջ ապրելակերպի ռիսկային բաղադրիչ է նաև ոգելիչ խմիչքը, որը բոլորս էլ օգտագործում ենք, սակայն պետք է չափավոր և իհարկե ոչ ամեն օր, կարճ ասած «իմաստով խմել»: Զբաղվեք սպորտով, այցելեք սպորտային դահլիճներ և մարզվեք .Ճիշտ սնվեք, նախ առաջինը երեկոյան հացի ու քաղցրի մասին մոռացեք, այսպիսի մի խոսք կա չէ ? - որը մեր հին պապական խոսքերից է, որ «Գիշերվա հացը տուր թշնամուդ»: Ես իմ օրինակով եմ ասում կյանքում անհնարին ոչինչ չկա, եթե ունեք նպատակ, իսկ աննպատակ մարդը նման է իմ կարծիքով «անշունչ էակի» , ուղղակի կամքի ուժ է պետք նպատակին հասնելու համար:

Այնպես որ սկսեք տարբերել կեղծ ցանկություններն իրական ցանկություններից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7457 | 1 | 0
Facebook