Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շագանակագեղձի բորբոքումը մահավճի՞ռ է, թե լուծելի խնդիր: Ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը

11:13, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Շագանակագեղձի բորբոքումը մահավճի՞ռ է, թե լուծելի խնդիր: Ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը

Բժիշկները երբեմն կատակում են, թե տղամարդու սիրտը շագակակագեղձն է: Շագանակի նմանվող այս օրգանում են կենտրոնացված արական բոլոր գործառույթները, և դրանում տեղի ունեցող յուրաքանչյուր աննշան խախտում հանգեցնում է սեռական կյանքի խաթարումների: Աստիճանաբար ավելի ու ավելի է դժվարանում միզարձակումը: Քանի որ շագանակագեղձի բորբոքումը շատ ուշացումով է բացահայտվում, բուժումն էլ լինում է տևական ու դժվարին:

Շագանակագեղձի գործառույթների ցանկացած խաթարում աննկատ է սկսվում: Տղամարդուն երկար ժամանակ կարող են անհանգստացնել որովայնի ստորին հատվածի մեղմ ցավերը, թույլ էրեկցիան (առնանդամի կանգնելը), օրգանիզմի սեռական գործառույթի նվազումը: Շագանակագեղձի բորբոքումը տղամարդկանց հիմնականում պատուհասում է 30 տարեկանից հետո:


     Թեպետ տարածված կարծիք կա, թե շագանակագեղձի քաղցկեղը մրսածության հետևանք է, բայց բազում հետազոտություններ պարզել են, որ այս հիվանդությամբ տառապում են նաև նստակյացներն ու մի քանի սեռական զուգընկերուհի ունեցողները:

Վտանգավոր է նաև այս հիվանդության քրոնիկական ձևը, որովհետև այն, տարիներ շարունակ աննկատ մնալով, հանկարծ միանգամից անասելի ցավահարույց դրսևորումներ է ունենում:

Շագանակագեղձի բորբոքումը բուժելու նեղանակները լավ ուսումնասիրված են ու հաջողությամբ կիրառվում են, բայց հիվանդությունը կարող է բուժել միայն լավ մասնագետը: Ժողովրդական բժշկությունն այս դեպքում անզոր է. բուժման գործը պետք է վստահել միայն հմուտ մասնագետին: Շագանակագեղձի բորբոքումը համալիր բուժում է պահանջում: Այն ներառում է ֆիզիոթերապիա (մերսում, տաքացում, ճառագայթահարում), ինչպես նաև հակաբորբոքային դեղերի կիրառում: Միայն համալիր բուժման դեպքում կարելի է վստահ լինել, որ հիվանդությունը լիովին տեղի է տվել: Հաճախ շագանակագեղձի երկարատև բուժումն արդյունք չի տալիս հիվանդի մեղքով: Որպեսզի հիվանդությունը չկրկնվի, հիվանդը պետք ոչ միայն բարեխղճորեն կատարի բժշկի բոլոր հանձնարարականները, այլև ըստ ամենայնի սահմանափակի օրգանիզմին վնասող բոլոր գործոնները: Նա պետք է թողնի կամ գոնե խիստ սահմանափակի ծխելն ու խմելը՝ գոնե բուժման առաջին 6 ամսում: Հարկավոր է հնարավորինս շատ քայլել, զբաղվել սպորտով, խույս տալ սթրեսային վիճակներից, կանոնավոր սեռական հարբերություն ունենալ մեկ զուգընկերուհու հետ: Բուժումից հետո առնվազն երկու տարի պետք է պարբերաբար այցելել միզաբանին:

Շագանակագեղձի բորբոքումը բուժելու ժողովրդական մեթոդներ

1. Միջին չափի 2 կոճղեզ մանրատել ու խառնել կես լիտր եռման ջրին, սենյակային պայմաններում երկու ժամ թողնել ու ժամը մեկ 50 գրամ խմել:

2. 300 գրամ գլուխ սոխը մանրատել ու խառնել 100 գրամ մեղրին ու կես լիտր սպիտակ գինուն և յոթ օր թողնել թրմվի: Պարունակությունը պետք է պարբերաբար խառնել: Օրական ճաշի երեքական գդալ խմել (ուտելուց առաջ):

3. Ծովաբողկի մանրատված արմատը (ճաշի 8 գդալ), հունական ընկույզի 2 գդալ տերևն ու ռեհանը միախառնել ու լցնել մեկ լիտր կարմիր անապակ գինու մեջ ու 24 ժամ թրմել՝ պարունակությունը 3-4 ժամը մեկ թափ տալով: Այնուհետև թուրմը 10-15 րոպե մարմանդ կրակով եփել: Երբ հեղուկը պաղի, քամեք և ամեն ուտելուց առաջ օրական 3 անգամ 100-ական գրամ (քրոնիկականի դեպքում) և 50-ական գրամ (սուր ընթացքի դեպքում) խմեք:

4. Շատ օգտակար է տանձի կոմպոտը: Այն կարելի է խմել առանց սահմանափակման, տարին բոլոր:

5. Կես կիլոգրամ ելակը, բանանը, միջին չափսի տանձն ու գարեջրի մեկ ճաշի գդալ խմորիչը միասին աղալ ու ամեն օր երեք անգամ մեկ բաժակ ուտել:

6. Մաղադանոսի չոր սերմերն աղալ, վրան լցնել մեկ բաժակ եռման ջուր ու 15 րոպե եռացնել: Խմել օրական 5 անգամ՝ մեկական ճաշի գդալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7691 | 0 | 0
Facebook