Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վրացական գազի հետքերով

RegSt
Հեղինակ`
RegSt
12:29, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Վրացական գազի հետքերով

Վրաստանը 3-5 տարի հետո կդառնա գազ արտահանող և կկարողանա գազ մատակարարել Թուրքիա և Արևելյան Եվրոպա, - Վաշինգտոնում կայացած Ատլանտյան խորհրդի աշխատանքների շրջանակներում հայտարարել է ամերիկյան Frontera Resources կազմակերպության ղեկավար Սթիվ Նիկանդրոսը:

Грузия Online-ի հաղորդմամբ, Վրաստանում հայտնաբերված գազի հանքը գտնվում է Արևելյան Վրաստանում (Կախեթիա), և պարունակում է շուրջ 5 տրլն խմ գազ: Նիկանդրոսի հայտարարությամբ, այդ գազն առաջիկա 10 տարում դուրս կգա շուկա և գազամատակարարման ոլորտում կփոխի «խաղի կանոնները»: Взгляд-ի հաղորդմամբ, դեռևս 2015թ. հուլիսի 13-ին «Нафтогаз Украины» և Frontera Resources ընկերությունների միջև կնքվել է համաձայնություն՝ Վրաստանից Ուկրաինա հեղուկ բնական գազի արտահանման վերաբերյալ:

Ներկայացված թիվը՝ 5 տրլն խմ գազ, մոտ 10 անգամ քիչ է Ռուսաստանի գազի պաշարներից (մոտ 50 տրլն խմ), 7 անգամ քիչ, քան ունի Իրանը (34 տրլն խմ) և 5 անգամ ավելի քիչ է, քան Քաթարինը (25 տրլն խմ), - հաղորդում է Взгляд-ը՝ նշելով, որ Ռուսաստանի, Իրանի և Քաթարի պաշարների չափը հաստատված է, մինդեռ Վրաստանի դեպքում տվյալները հստակ չեն:

Աղբյուրը` RegSt
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2975 | 0 | 0
Facebook