Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դրամահավաք ՀՀ Նոյեմբերյանի պաշտպանության շրջանում զոհված զինծառայողների ընտանիքների համար

01:04, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Դրամահավաք ՀՀ Նոյեմբերյանի պաշտպանության շրջանում զոհված զինծառայողների ընտանիքների համար
     Վերջերս Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ Նոյեմբերյանի զորամասի պաշտպանության շրջանում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների հիշատակին։ Մինչ համերգի մեկնարկը, ներկաները հնարավորություն ունեցան դիտել նախասրահում ցուցադրված Կողբի գեղարվեստի դպրոցի սաների լավագույն աշխատանքները։ Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար՝ Նարեկ Սահակյանը, «Հայարտ» լարային քառյակը։ Ցուցադրվեց նաև տեսանյութ՝ նվիրված թշնամու գնդակից 10 զոհվածների հիշատակին, այնուհետև զոհվածների ընտանիքների անդամներին փոխանցվեց ձեռնարկի ընթացքում հավաքված դրամական օգնությունը։ Ի դեպ, ցանկության դեպքում Դուք նույնպես կարող եք ձեր ներդրումն ունենալ այս ձեռնարկին։ Հաշվեհամարները կգործեն ևս մեկ ամիս․ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «ԱՎԵՏԻՍ ՎԱՐՈՍՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, 1810006913760100 դրամային հաշիվ, «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հաշվեհամարներին՝ Հայաստանի Արարատբանկ ԲԲԸ
     1510023094910100 ՀՀ դրամ
     1510023094910101 ԱՄՆ դոլար
     1510023094910149 ԵՎՐՈ
     1510023094910158 ՌԴ ռուբլի
     SWIFT: ARMCAM22։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2287 | 0 | 0
Facebook