Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲԵՌԼԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Blue Book Training & Coaching Center
Մամուլի խոսնակ`
Blue Book Training & Coaching Center
21:28, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲԵՌԼԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ


     Այսօր Ձեզ ենք ներկայացնում Բեռլինի ճանաչված Բաց համալսարանը,
    
     որն իր մասնագիտությունների լայն շրջանակով
    
     հետաքրքրում է ոչ միայն գերմանացի ուսանողներին:

«Ճշմարտություն, ազատություն, արդարություն»

Բաց համալսարանի կարգախոսը
    
     «Բաց համալսարանը պետք է ձգտի նրան, որ իր պատերից դուրս գան «աշխարհի քաղաքացիներ» .

Ջոն Ֆ. Քենեդի, ԱՄՆ նախագահ 1961-63թթ.


    

Հիմադրման տարեթիվ՝ 1948

Տեսակը՝ համալսարան Մասնագիտություններ՝ 150

Դասախոսներ՝ 348

Ուսանողներ՝ 28 500 (19% - օտարերկրացիներ)

Ուսանողական վճարը՝ 280, 90 եվրո մեկ կիսամյակում Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝

Ձմեռային կիսամյակ- մինչ հուլիսի 15

Ամառային կիսամյակ- մինչև հունվարի 15

Բեռլինի բնակչությունը՝ 3 543 676


    
    

Համալսարանը կառուցվել և կազմակերպվել է ամերիկյան դասական մոդելով: Այն համարվում է ժամանակակից, նորացված և հետպատերազմյան Գերմանիայի խորհրդանիշը:
     Մշակույթի նախարար Ֆ. Ալտխոֆֆը ավելի ուշ անվանել է այն «գերմանական Օքսֆորդ»:

Բաց համալսարանը սերտ գործընկերական հարաբերություններ է պահպանում Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի և Ավստրալիայի էլիտար համալսարանների հետ, աշխատում է նաև Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի համալսարանների համատեղ ծրագրերի հետ: Այն նաև ունի 15 տարբեր գիտահետազոտական կենտրոններ և ինստիտուտներ, որոնք միասին առաջարկում են 150 մասնագիտության ընտրություն Բեռլինի բժշկական հետազոտական կենտրոնը և Շարիտի կլինիկան ունեն առանձնահատուկ համագործակցություն այս համալսարանի հետ:

Առավելությունները

  • Առարկաների լայն շրջանակ
  • Միջազգային մթնոլորտ
  • Միջազգային շփման մեծ շրջանակ
  • Բնակարանների ցածր արժեք
  • Ուսման համար վճարի բացակայություն (անհրաժեշտ է միայն վճարել ուսանողական վարձը)

Թերություններ

  • Համալսարանի մեծությունն ու բարդ կառուցվածքը
  • Ճարտարագիտության դասընթացների բացակայություն

    
    

Դիմումների հանձման համար Ձեզ անհարաժեշտ է միայն ապացուցել, որ դուք տիրապետում եք լեզվին՝ առնվազն B2 մակարդակով:

Իսկ արդեն ցուցակագրվելու համար անհրաժեշտ է առավել բարձր մակարդակ՝ C2:

  • TestDaF /ամենաքիչը՝ 4 բոլոր քննությունները/: Test Deutsch als Fremdsprache. Ռոմանագերմանական ընդունվելու համար անհրաժեշտ է բոլոր քննություններ համար ստանալ 5:
  • DSH /2 կամ 3/, Deutsche Sprachprüfung für den Hochschulzugang: Ռոմանոգերմանական ըն դունվելու համար անհրաժեշտ է՝ DSH 3
  • ZOP: Goethe-Zertifikat C2
  • KDS: Kleines Deutsches Sprachdiplom
  • GDS: Großes Deutsches Sprachdiplom
  • DSD II: Deutsches Sprachdiplom
  • Շտուդիենկոլլեգում հանձնած բարեհաջող քննությունը

Դուք ունեք առավելություններ այլ դիմորդների հանդեպ եթե.

  • Դիմելուց անմիջապես հետո անհրաժեշտ է ներկայացնել լեզվի իմացության վկայական C2 մակարդակով
  • Փաստաթղթերին անհրաժեշտ է կցել լեզվի քննության հանձման արդյունքը՝ TestAS

Համալսարանի հայտնի դեմքերը.

  • Ալեքսանդր Արխանգելսկի, լրագրող.
  • Գյուտեր Գրասս, պրոֆեսոր, գրող, նկարիչ, գրականության Նոբելյան մրցանակակիր 1999թ.
  • Ջոն Քենեդի, ԱՄՆ նախագահ.
  • Լիզա Մեյտներ, պրոֆեսոր, Գերմանիայի առաջին կին-ֆիզիկոս
  • Օ. Պամուկ, պրոֆեսոր, գրականության Նոբելյան մրցանակակիր 2006թ.
  • Թեոդոր Հոյս, պրոֆեսոր, Գերմանիայի նախագահ 1949-59թթ.
  • Ումբերտո Էմո, պրոֆեսոր, իտալացի գրող, փիլիսոփա.

    
    

Բեռլինի Բաց համալսարանում լեզվի դասընթացներ ուսանողների համար

Բեռլինի Բաց համալսարանը իր ապագա ուսանողներին և փոխանակման ծրագրին մասնակցողներին, առաջարկում է վեց շաբաթական լեզվի դասընթացներ տարբեր մակարդակների համար՝ A1.1-ից C1.2: Փոխանակաման ծրագրի ուսանողների համար արժեքը 500 եվրո: Ուսանողների համար արժեքն է՝ 1. 350. 00 եվրո:

Նաև անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ որոշ մասնագիտությունների համար անհրաժեշտ է նաև անգլերեն լեզվի իմացությունը:
    

Բաց համալսարանի առաջարկող բաժինները՝

  • Կենսաբանության, քիմիայի և դեղագործության առանձին բաժին
  • Մանկավարժության և հոգեբանության առանձին բաժին
  • Երկրի վերաբերյալ գիտությունների առանձին բաժին
  • Մշակույթի և պատմության առանձին բաժին
  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի առանձին բաժին
  • Փիլիսոփայության և հումանիտար գիտությունների առանձին բաժին
  • Ֆիզիկայի առանձին բաժին
  • Քաղաքագիտության և սոցիոլոգիայի առանձին բաժին
  • Իրավագիտության առանձին բաժին
  • Անասնաբուժության առանձին բաժին
  • Տնտեսագիտության առանձին բաժին

Այս և այլ բաժիններից յուրաքանչյուրն ունի իր մասանագիտությունների լայն շրջանակը:
    
     Հարգանքներով՝ Blue Book Training & Coaching Center-ի
     Հիմնադիր-տնօրեն՝
     Մելիք Ճիրոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5845 | 0 | 0
Facebook