Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ադրբեջանցի Զամիր Մամեդովը հրաժարվել է մենամարտել Ռազմիկ Ղուլինյանի հետ ...

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
15:54, երկուշաբթի, 01 փետրվարի, 2016 թ.
Ադրբեջանցի Զամիր Մամեդովը հրաժարվել է մենամարտել Ռազմիկ Ղուլինյանի հետ ...

Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբ» ի պրոֆեսիոնալ մարտիկ` Ռազմիկ Ղուլինյանը Վրաստանի Հանրապետության Զուգդիդի քաղաքում այսօր` հունվարի 31 - ին պետք է անցկացներ իր հերթական մենամարտը.


     Ինչպես արդեն հայտնի էր, Ղուլինյանի մրցակիցն Ադրբեջանը ներկայացնող մարտիկ` Զամիր Մամեդովն էր, ով հունվարի 30 - ին ներկայացնելով ինչ - որ «հարգելի պատճառներ» ` հրաժրվել էր կշռման պաշտոնական արարողությունից.


     Երեկ` հունվարի 31 - ին, Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբ» ի նախագահ` Արմեն Սապոնջյանից տեղեկացանք, որ Զամիր Մամեդովի կշռման պաշտոնական արարողությունը պետք է տեղի ունենար մենամարտից 1 ժամ առաջ, 18: 00 - ին.
     - Սակայն ըստ ադրբեջանցի մարտիկի ցուցաբերած պահվածքի` դժվար չէր կռահել այն, որ նա վերջնականորեն հրաժարվելու էր դուրս գալ ռինգ.


     Եվ երեկ` հունվարի 31 - ին, ադրբեջանցի մարտիկ` Զամիր Մամեդովը հրաժարվել է մենամարտել Ռազմիկ Ղուլինյանի հետ, իսկ մրցաշարի կանոններին համաձայն` հաղթանակը շնորհվել է Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբ» ի պրոֆեսիոնալ մարտիկ` Ռազմիկ Ղուլինյանին.


     Հիշեցնենք, որ հայ մարտիկի հետ Վրաստան էին մեկնել Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբ» ի նախագահ` Արմեն Սապոնջյանը և ակումբի մեծահասակների հավաքականի մարզիչ` Գևորգ Մայիլյանը, ով նաև հանդիսանում է Ղուլինյանի անձնական մարզիչը.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4147 | 0 | 0
Facebook