Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԿԻՆԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ԲՈՒԺՎԵԼ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑՔԵՂԻՑ

02:01, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԿԻՆԸ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ Է ԲՈՒԺՎԵԼ ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑՔԵՂԻՑ

1965 թվականին ծնված Մարինե Ոսկանյանը, ով տառապում է կրծքագեղձի ուռուցքով և ծնվել է բնածին արատով /ներքին վերջույթների թերաճ/, ապրում է մեծահասակների համար նախատեսված 4-րդ տուն ինտերնատում: Բուժվում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցի կրծքագեղձի բաժանմունքում: Բժիշկները չեն կարողանում իրականացնել համապատասխան բուժում՝ պատճառաբանելով նրա քաշի խնդիրը: Հայաստան ժամանած Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի կլինիկայի պրոֆեսոր դոկտոր Զոնը, հետազոտելով Մարինեին, ստանձնեց նրա բուժման կուրսը: Հետազոտության համար պահանջվող ծախսերը հոգացել է ներկայանալ չցանկացող մի բարերար: Այժմ բուժման կուրսի համար պահանջվում է 700 000 դրամ: Պակասում է 200000 դրամ, մեծ մասն արդեն հավաքվել է: Թեթևաքաշ լինելու պատճառով մի կուրսի գումարով գնված դեղը կբավարարի բուժման ողջ ընթացքին /3-6 քիմաթերապիա/: Որպես վերջին միջոց, Մարինե Ոսկանյանինը դիմում է հանրության աջակցությանը:

Մարինե Ոսկանյանի անունով ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝ 253000180310-0090 ՀՀ դրամ, 253000180336-0093 ՌԴ ռուբլի, 253000180344-0091 ԱՄՆ դոլար, 253000180328-0092 ԵՎՐՈ, SWIFT: PRCBAM22:

Մարինեի հեռախոսահամարն է՝ +37494 88 27 19:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3228 | 0 | 0
Facebook