Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

01:33, չորեքշաբթի, 27 հունվարի, 2016 թ.
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ԱՅՍՕՐ ՄԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
    
Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ՝ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են ամեն հնարավոր բան, սակայն նա քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում է մի ոտքը լիարժեք օգտագործել: Վիրահատությունը բավականին թանկ էր՝ 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում, և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղջել է վիրահատության արժեքը՝ 3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս հնարավորություն չունի:
     Առանց ցավազրկող հաբերի նա չի կարողանում քայլել:
     Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն է կանգնել այն մարդու կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով Հայաստանի ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
     16048293362100 ՀՀ դրամ,
     16048293362101 ԱՄՆ դոլար,
     16048293362102 ԵՎՐՈ,
     16048293362103 ՌԴ ռուբլի,
     SWIFT: ARMJAM22:
    

Աիդա Պետրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37491 55 66 69, +37410 55 66 69:


    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3642 | 0 | 0
Facebook