Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԵՍ ԶՈԼԱՔԱՐԻ ԹԻՎ1 ԴՊՐՈՑՈՒՄ

19:28, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2015 թ.
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԵՍ ԶՈԼԱՔԱՐԻ ԹԻՎ1 ԴՊՐՈՑՈՒՄ
    
    

2015թ. դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցում

օրը տոնական էր։ Դպրոցի առաջին դասարանի աշակերտները ներկայացան իրենց ամանորյա

հանդեսով։ Փոքրիկները դահլիճ մտան հեքիաթների ամենատարբեր հերոսների կերպարներով։

Իրենց մանկական պատկերացմամբ ու գեղեցիկ խաղով նրանք ներկայացրին չարի ու բարու պայ-

քարը, և բոլոր դեպքերում, իհարկե, հաղթանակ տոնեց բարին։

Գայլը հեզորեն ներողություն խնդրեց Կարմիր Գլխարկից, Արքայազնը գտավ Մոխրոտիկին,

ծանր Ձմեռը տաքացրեց քնած բույսերին ու հաշտվեց մշտադալար Եղևնու հետ։ Իսկ Ձմեռ պա-

պը թզուկների օգնությամբ որոնեց ու գտավ առևանգված Ձյունանուշիկին։ Բոլոր «ավազակները»

ներում ստացան ու մասնակցեցին ընդհանուր ուրախությանը, երգ ու պարին։

Տոնախմբության ավարտին դահլիճ մտավ Ձմեռ պապիկը՝ նվերներով լի պարկը շալակին։ Նվեր-

ներն ու Ձմեռ պապի հետ շուջպարը կատարյալ դարձրին փոքրիկների տոնը։ Ուրախ էին ոչ

միայն նրանք, այլև բոլոր ծնողները։

Դասվար Ս. Մազուլյանն արել էր ամեն ինչ, որպեսզի իր աշակերտները հայտնվեին հրաշքի

մեջ, լիարժեք ուրախանային և ուրախացնեին ծնողներին։ Արդյունքում՝ այս օրը կպահպանվի նը-

րանց հիշողություններում որպես իրենց ապրած լավագույն օրերից մեկը ու կթելադրի հավատալ

իրական հրաշքներին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5023 | 0 | 0
Facebook