Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եղերական ճակատագիրը չի լռեցնի հայ ժողովրդի երգը»

19:26, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2015 թ.
«Եղերական ճակատագիրը չի լռեցնի հայ ժողովրդի երգը»

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015թ.

դեկտեմբերի 22-ին Զոլաքար գյուղի №1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դպրոցի երգչախըմ-

բի համերգ-միջոցառումը. «Եղերական ճակատագիրը չի լռեցնի հայ ժողովրդի երգը» վերնագրով։

Այս տարվա ընթացքում հերթական անգամ աշակերտները մասնակցեցին մի յուրօրինակ հուշ-

ցերեկույթի՝ նվիրված Եղեռնի զոհ դարձած մեր ազգի ընտրյալ զավակներից մեկի՝ Կոմիտասի

անմահ հիշատակին։ Նա անմահ է, իր արվեստի ու իր ժողովրդի նման։

Երգչախումբը կատարեց ինչպես Կոմիտասի երգերից, այնպես էլ ժամանակակից երաժիշտների

ստեղծագործություններից։

Իրենց կատարումներով երեխաները հուզմունքի ու թախծի պահեր պարգևեցին ներկաներին։

Միաժամանակ, ամրապնդվեց այն համոզմունքը, որ նման ոգով, նման զգացողությամբ այս եր-

գերը կատարող սերունդը չի մոռանա իր պատմությունը, մշտապես կլինի իր ազգային հպար-

տության կրողն ու իր նախնիների կորցրածի պահանջատերը։

Սրբազան Կոմիտաս Վարդապետը ևս մեկ անգամ մանկացավ երեխաների շուրթերին՝ իր ան-

կըրկնելի արվեստով։


    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4489 | 0 | 0
Facebook