Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

(18+) Մեկ դուռը փակվելով, մյուսն է բացվում

12:34, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2015 թ.
(18+) Մեկ դուռը փակվելով, մյուսն է բացվում
     Տղան, որին ես վստահում էի, հերթական սիրախաղի ժամանակ ազգուշաբար ինձ զրկեց կուսությունից և օգտվելով առիթից, ամեն օր շարունակեց հետս սեռական հարաբերություններ ունենալ: Չնայած պահպանակների առկայությանը, մի քանի ամիս հետո զգացի, որ հղիացել եմ: Անախորժություններից և խայտառակությունից զերծ մնալու համար, նրան հորդորեցի ամուսնանալ: Նա որոշեց ինձ «փախցնել»: Տարավ իրենց տուն: Ճիշտ է, անակընկալի եկած տանեցիները մեզ ընդունեցին, սակայն հաջորդ առավոտյան «ամուսնուս» մայրն ասաց.
     -Այս անբարոյականին որտեղի՞ց ես գտել ու բերել մեր տուն: Աղջիկ ջան, -դառնալով ինձ ասաց նա, - ու՞ր է քո անմեղության ապացույցը, ո՞նց ես հասցրել մոլորեցնել տղայիս, դու փողոցային աղջիկ ես, եթե ինքնասիրություն ունես, կթողնես ու հենց հիմա կգնաս այնտեղ, որտեղից եկել ես:
     Ես անելանելի դրության մեջ էի: Լաց լինելով դուրս եկա փողոց: Թվում էր, թե տղան ամեն ինչ կբացատրի մորը, հետևիցս կվազի, սակայն նա այդպես էլ չհայտնվեց: Խելագարի նման լաց էի լինում խճուղու վրա, երբ մի ավտոմեքենա կանգնեց և մեքենայի երիտասարդ վարորդն ինձ հարցրեց.
     -Քույր ջան, ինչո՞վ կարող եմ օգնել, ու՞ր տանեմ քեզ:
     -Ես գնալու տեղ չունեմ, ես էլ չգիտեմ, -արցունքների միջից հազիվ արտասանեցի ես:
     -Եկ, նստենք մեքենայի մեջ, քեզ տեղ կհասցնեմ:
     Օգնեց նստել ավտոմեքենան: Ընթացքում լալիս էի:
     -Հիմա որտե՞ղ հասցնեմ, քաղաքի ո՞ր մասում եք ապրում:
     -Ես չեմ կարող տուն գնալ, -ասացի, ստիպված պատմելով եղելությունը:
     -Արի տանեմ մեր տուն, ես մենակ եմ ապրում, ծնողներս էլ Ռուսաստանում են գտնվում, -ասաց, -ինձ էլ քեզ նման աղջիկ է պետք, որ հետը զբաղվեմ, մենակ չմնամ:
     Ձայն չհանեցի: Տարավ իրենց տուն, սուրճ հյուրասիրեց: Խմում էի ու լալիս: «Լավ, ու՞ր գնամ, ինչպես բացատրեմ ծնողներիս իմ խայտառակության մասին» -մտածում էի, երբ ինձ իր գիրկն առավ, սկսեց շոյել և հանգստացնել: Ես անտարբեր էի նրա շոյանքներին ու փաղաքշանքներին: Այնքան էի անջատվել, չզգալով, որ նա հետս սկսել էր սեռական հարաբերություններ ունենալ: Ես չդիմադրեցի: Ինձ համար այլևս միևնույն էր, թե ինչ էր անելու: Լալիս էի, իսկ նա երանության մտջ էր՝հագուրդ տալով իր կրքերին : Ողջ գիշեր ինձ հանգստացնում էր, սիրում, իսկ ես շարունակում էի անտաբեր մնալ ու լաց լինել:
     -Դու այլևս լաց չես լինի և կմնաս ինձ հետ որքան կցանկանաս: Նա արժանի չէ քո արցունքներին, դու հրաշալի կին ես, -ասաց նա հարթական սեռական ակտից հետո:
     Ես համակերպվեցի ու սիրեցի նրան, սկսեցի սիրով պատասխանել: Երեք ամիս ամեն ինչ անում էր ինձ երջանկացնելու համար, գնումներ կատարում և կենակցում հետս: Քիչ-քիչ համակերպվում էի նոր հարաբերություններին:
     Հերթական անգամ սիրով զբաղվելիս, նրա մայրը զանգեց: Առանց ինձ հետ հարաբերություններն ընդհատելու, նա ասաց մորը.
     -Մամ, ես արդեն ամուսնացել եմ:
     Ինձ համար անակընկալ էր: Նա նույնիսկ չթողեց, որ ես հեռացնեմ, իմ պատկերացմամբ, նրա համար անցանկալի պտուղը:
     -Քո երեխան ինձ չի խանգարում, թող ծնվի, ես նրան կսիրեմ այնպես, ինչպես քեզ եմ սիրում, -ասաց նա:
     Նրա ծնողները շատ ուրախացան, երբ երեխան ծնվեց, չիմանալով, որ երեխան իրենց թոռը չէ: Տարիներ անցան և մենք ևս երկու երեխաներ ունեցանք: Ես երջանիկ եմ:
     Ասում են. «Չկա չարիք առանց բարիքի» , կամ` երբ մի դուռը փակվում է, մյուսն է բացվում: Աստվածը մեծ է:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
12443 | 1 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Anbaxt
Anbaxt 13:42, 10.01.2016
zarmanali baxti ter axchik es exel.