Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սահմանին» ֆիլմը մեր իրականությունն է

Aleksan Sargsyan
Հեղինակ`
Aleksan Sargsyan
22:32, շաբաթ, 12 դեկտեմբերի, 2015 թ.
«Սահմանին» ֆիլմը մեր իրականությունն է
    
    

Այսօր դիտեցի «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» հեռուստաֆիլմի երկրորդ սերիան: Ֆիլմի սկզբից մինչեվ վերջ լարվածությունս պահպանվեց, փշաքաղվեցի, հուզվեցի եվ մի քանի անգամ հպարտության զգացում եվս ունեցա: Այս ֆիլմը մեր օրերի բանակային կյանքի իրական արտացոլանքն է, պատկերված է այն ամենը, ինչ եղել եվ լինում է սահմանին ու սահմանամերձ գյուղերում: Եվ սցենարային, եվ ռեժիսորական աշխատանքը ամենաբարձր սանդղակի վրա են գտնվում, դերասանական խաղը ՝ նույնպես: Ցավոք այսօրվա սերիայի ցուցադրումը համընկավ երեկ սահմանին զոհված զինվորի մահվան բոթի հետ, ցավոք այս ֆիլմի ամեն դրվագում նրա եվ մյուս զոհվածների հարազատները փնտրելու են իրենց տղաներին, հուզվելու են եվ արցունքոտ աչքերով շարունակելու են դիտել ֆիլմի հաջորդ հատվածները: Կարծես առջին սերիայում զոհված զինվորը այսօր տեղափոխված լիներ մեր իրականություն, կարծես նա երեկ զոհված Կարեն Գրիգորյանը լիներ: Ֆիլմի հերոսները իրական են, իրականությանը շատ մոտ . ցավոք նախախնամությամբ՝ այսօր նա տեղափոխվեց մեր իրականություն:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանը, ֆիլմի ստեղծագործական ողջ անձնակազմին, նման հայրենասիրական ոգով պարուրված ֆիլմ հնրությանը ներկայացնելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու, թշնամուն մեր սխրանքներով վախեցնելու համար: Հուսամ, որ այս վարկանիշային բարձր ցուցանիշները կպահպանվեն մինչ ֆիլմի վերջին հատվածի ցուցադրությունը եվ մենք ականատես չենք լինի սերիալներին բնորոշ անիմաստ ձգձգումներին եվ ձանձրացնող սցենարային հանգուցալուծումներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4490 | 0 | 0
Facebook