Նորակերտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Պայքար ծխախոտի դեմ» թեմայով: Միջոցառման մասնակիցները 12-րդ դասարանի աշակերտներն էին: Միջոցառման հիմնական նպատակն էր աշակերտներին զերծ պահել վտանգավոր նյութերից, նրանց մեջ ձևավորել առողջ ապրելակերպ, կարևորել սպորտի և ֆիզկուլտուրայի դերն ու նշանակությունը:
Դասասենյակը ձևավորված էր աշակերտների կողմից պատրաստված թեմատիկ պաստառներով, նկարներով, թևավոր խոսքերով, ծխախոտի տուփերից պատրաստված մարդու մոդելով, ախտահարված և չախտահարված թոքերի մոդելներով, որոնք առավել տպավորիչ դարձրին դասը:
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին ծխախոտի բաղադրությունը, քիմիական և կեսաբանական վտանգավոր երևույթները:
Ծրագրի արդյունքում ակնկալվում էր բարձրացնել դեռահասների տեղեկացվածության մակարդակը ծխելու վնասակար հետևանքների վերաբերյալ, ինչն իր հերթին կբերի ծխողների թվի, մի շարք հիվանդությունների նվազմանը և երեխաների առողջության ամրապնդմանը: