Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոչ մի հասարակ «գերիլա» երբեք չի մերկանում, այն էլ քնած». ԱՍԱԼԱ-ի անդամը` Նորք-Մարաշի դեպքերի մասին

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
11:46, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Ոչ մի հասարակ «գերիլա» երբեք չի մերկանում, այն էլ քնած». ԱՍԱԼԱ-ի անդամը` Նորք-Մարաշի դեպքերի մասին
     «Ոչ մի հասարակ «գերիլա» երբեք չի մերկանում, այն էլ քնած» . ԱՍԱԼԱ-ի անդամը` Նորք-Մարաշի դեպքերի մասին
    
    
    
    

Irakan.info-ի զրուցակիցն է Հայաստանի ազատագրության հայ նախկին գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) անդամ Վան-Կարինը (կեղծանունը հորինված է, քանի որ մեր զրուցակիցը չցանկացավ իր անունով ներկայանալ):


    

Կարծում եմ` տեղյակ եք օրեր առաջ Երևանի Նորք-Մարաշ թաղամասի առանձնատներից մեկում ԱԱԾ-ի «Ալֆա» հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծած խմբի մասին, համացանցի միջոցով որքանով հետևել եք, ի՞նչ գնահատական կարող եք տալ ԱԱԾ-ի գործողություններին, որքանո՞վ էր այն իրական գործողության նման` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձնատանը բավական մեծ քանակությամբ զենք կար, սակայն համաձայն ԱԱԾ-ի տեսանյութի՝ խմբի կողմից որևիցե դիմադրություն չի լինում: Որպես նախկին գաղտնի բանակի ներկայացուցիչ ի՞նչ կասեք, որքանո՞վ է տրամաբանական հանցավոր խմբի համար առանձնատան պահարաններում այդքան մեծ քանակությամբ զենք-զինամթերք թաքցնելը:
    


    

-Կներեք, սկզբից ասեմ, որ իմ տեսակետները կխնդրեմ գրանցել ոչ թե որպես գաղտնի բանակի ներկայացուցիչ, այլ որպես Մոնթեի ընկեր: Քանի որ այդ օրերին Հայաստանում չեմ եղել և լրատվամիջոցներից եմ տեղեկացել, ընդամենն իմ անձնական տեսակետը կասեմ: Ինչպես լսում եմ և կարդում ենք, գոյություն ունի հիմնականում 2 վարկած. մեկն այն է, որ պետական սցենարով է, իսկ մյուսը, որ իրականում եղել է զինյալ խմբավորում՝ առայժմ անհայտ նպատակներով:


    

Իմ կարծիքով, եթե սա լիներ պետական սցենար, հաստատ թույլ չէին տա այնպիսի սխալներ, որ մենք նկատում ենք, գրած սցենարի դեպքում կանեին կատարելագործված, ինչպիսին են այդ խմբերի օրենքները Կարլոս Մարիգելլայի ժամանակվանից սկսած: Երբեք բոլոր զենքերը, ինչպես նաև գույք, հանդերձանքը չեն պահվում խմբի կեցության վայրում, գոնե ոչ բոլորը: Խմբի կեցության վայրը պիտի իմանան հնարավորինս քիչ անդամներ՝ նվազագույնը: Անդամները պիտի ունենան իրենց քողարկող համապատասխան միջոցներ, խաբուսիկ աշխատանք, կեղծ փաստաթղթեր…


    

Բացառվում է պայթուցիկները մինչ տեղադրելու ժամանակն ակտիվացնել, անգամ տեղափոխելու ժամանակ գործադրման վայր: Խմբի ղեկավար կազմը երբեք մյուսների հետ չի բնակվում համատեղ, որ անդամների ձերբակալության դեպքում չոչնչանա լրիվ կառույցը: Եվ ուրիշ շատ սխալներ:


    

Իսկ երկրորդ վարկածն այն է, որ սա մի խումբ է, որ փորձի պակաս ունի, ավելի խելքին մոտ է, քանի որ եթե մենք հասարակ մարդիկ կարողանում ենք հասկանալ այդ սխալները, ապա մեր գաղտնի ծառայություններն ավելի լավ են հասկանում, իրենք այնպիսի սցենար կգրեին, որ լիակատար անթերի լիներ:


    

Իսկ ինչու չեն պաշտպանվել. նրանց խմբի դիրքավորումը հարձակվողական էր, ոչ թե պաշտպանողական, իրենք չէին էլ մտածում, որ հնարավոր է մի օր հարձակում լինի իրենց վրա, անփորձ լինելու պատճառով անգամ չունեին հերթապահ պահակ կամ տեսախցիկներով տուն չէին վարձել, տան պատուհաններն անգամ ճաղավանդակ չունեին, տունը գտվում էր վատ վայրում՝ հեշտ շրջապատվող էր, առանձնացած էր քաղաքի ոչ կենտրոն տեղում, որ փախուստի դեպքում հնարավոր լինի շուտ ձուլվել բազմության մեջ, չուներ գաղտնի կամ երկրորդ մուտք փախուստի համար…


    

Այս ամենն ապացուցում են այն, որ իրենք հավանական գործողությունն անելու էին այլ վայրում և չէին էլ մտածել, որ հնարավոր է հարձակում լինի, ոչ մի հասարակ «գերիլա», «քաղաքային պարտիզան» երբեք չի մերկանում՝ այն էլ քնած, այն էլ խմբի ղեկավար, իրենից ԵՐԲԵՔ չի հեռացնում զենքը, որովհետև ՄԻՇՏ ենթակա է հարձակման:


    

Խմբի մոտ բավական շատ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել՝ 6 հատ «ԱԿ-74» » տեսակի ինքնաձիգ, 4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով, 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, 1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ, տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են), 1 հատ պայթեցման սարք, 1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50», Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ, Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ, 11 հատ «Ֆ1» նռնակներ, 46 հատ «ՌԳ» նռնակներ, 3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ, 2 հատ հակատանկային նռնականետ, 20 հատ ինքնաձիգի պահունակներ, հատկապես որ երկրներն են աչքի ընկնում նման զինատեսակներով, վաճառքով ու ի՞նչ ճանապարհով էր հնարավոր ըստ Ձեզ ձեռք բերել նման քանակով զենք, դրանցով որքա՞ն հաստատություն էր հնարավոր ոչնչացնել և որքան մարդկանց սպանել:


    

-Խմբի նպատակների մասին ոչինչ չգիտեմ, չեմ կռահում, բայց որքանով ես եմ պատկերացնում, եթե այդ զենքերի ցանկը, բացառությամբ նռնակների, ինձ տային որպես հարց և պատասխան ուզենային, թե ինչի համար պիտի ծրագրվեր, ես կտրուկ կասեմ՝ մի մեծ զինյալ խումբ կողոպուտի նպատակով, ինչո՞ւ. առաջին հերթին զանգվածային մեծ թվով մարդկանց սպանող ոչինչ չկա, օրինակ 50 գրամանոց «պլաստիդ» պայթուցիկները պիտի ծառայի մի կողպեքի պայթեցման համար և ուրիշ ոչինչ, իսկ «տրոտիլ» -ն առանց մետաղյա կտորների մարդասպանության նպատակով չեն օգտվում, այլ ինչ-որ բան քանդելու կամ փլելու համար, օրինակ պատ կամ մեծ դուռ, իսկ հակատանկային զենքերն օգտվում են իրենց հետապնդող մեքենաների ոչնչացման կամ դադարեցման համար:


    

Ինքնաձիգների, փամփուշտների, պայթուցիկների մեծ քանակն էլ համապատասխանում են խմբի դիմադրողականությունը բարձրացնելու մինչև գործի ավարտ:


    

Ինչ մնում է հարցին, թե որտեղից կարելի է այսքան զենք ձեռք բերել, դա պարզից էլ պարզ է, որ հիմնականում պատկանում են արևելյան երկրներին, բնականաբար չեն բերվել արտերկրից, այլ ձեռք են բերվել ներքին շուկայից, կամ գոնե СНГ-ից, սա նաև մի տրամաբանություն է, որ պետական սցենար չէ, հակառակ պարագայում պետության համար դժվար չէր արևմտյան զենքեր տեղադրել կադրում:


    

Ի դեպ, մամուլում խոսվում է այն մասին, որ չի բացառվում ԻՊ-ի կողմից ֆինանսավորված լինի խմբակը, ԻՊ-ն ի՞նչ եղանակով կարող էր իրականացնել զենքի տեղափոխում ՀՀ և արդյոք ՀՀ-ն որպես ահաբեկչության վայր հետաքրքրո՞ւմ է ԻՊ-ին:


    

-Իսլամական պետության վարկածը ոչ կարող եմ բացառել, ոչ էլ հաստատել, քանի որ իրենք քրիստոնյա անդամներ չունեն, մեր երկրի նման երկրներից պիտի օգտվեն տեղացիներից, բայց այդ դեպքում էլ երևի թե կօգտվեին միայն մեկ հոգուց, իսկ մնացած անդամներից կբերեին Սիրիայից կամ Իրաքից, ինչպես գիտեք՝ շատ արաբ տուրիստներ են գալիս Հայաստան, իհարկե Հայաստանն իրենց համար նպատակային չէ, գոնե այս ժամանակահատվածում, որ խնդիրների առջև են կանգնած: Չմոռանանք, Հայաստանն ահաբեկչության թիրախ դարձնելով նպաստելու են այն հանգամանքին, որ Թուրքիան և Ադրբեջանն են Հայաստանի թշնամիները, և ուրեմն…


    

Մի տեսակետ էլ կա, որ այս ամենը կապ ունի ՌԴ-ի հետ ու այն նպատակն ունի, որ ռուս-թուրքական ընդհարումների ճանապարհին ՌԴ-ն ՀՀ-ին էլ ներքաշի, որքանո՞վ է նման բան հավանական:


    

-Ոչ, ՌԴ-ն հայերից չէր օգտվի, ինքն ունի հազարավոր չեչեններ ու տաջիկներ, թուրքմեններ, ուստի շատ ավելի սիրուն կինո կնկարեր: Ուղղակի ինչ-որ ինֆորմացիա քիչ են հրապարակում, հարցի մի մասը մութ է, հանելուկային օղակներից մեկը թերի է. նույնիսկ հնարավոր է՝ մեծ կողոպուտի ծրագիր է եղել, հայտնաբերելուց հետո փորձում են այլ կերպ օգուտ քաղել, կամ էլ մի հիմնաքար կա այս հարցում, որ չի հրապարակվում:


    

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խումբը մի քանի օր անց գործելու էր, որոշ լրատվամիջոցներ էլ հղում կատարելով իրենց աղբյուրներին նկատում են, որ խումբը նպատակ է ունեցել ահաբեկչություն կատարել՝ մուտք գործելով պետական կառավարական շենքեր, մասնավորապես Կառավարություն, խորհրդարան, նախագահական նստավայր, այդ զենքերի քանակով հնարավո՞ր էր ահաբեկչություն իրականացնել:


    

-Այս զինամթերքը կարող էր ծառայել նման նպատակի, մանավանդ նռնակների դեպքում, բայց ՀՀ-ի պետական կառույցներն այնպիսին են, որ բացառվում է մի պարզ պատճառով. Պետական կառույցների վրա հիմնականում մարդիկ հարձակվում են 2 դեպքում, երբ ունեն շատ հզոր, զեկավարող օպոզիցիա կազմակերպություն կամ կուսակցություն, որը հարձակումից հետո պիտի շատ արագ իր ձեռքը վերցնի երկրի ղեկավարումը և երկրորդ` եթե թիկունքին է բանակի ղեկավարությունը, որը հարձակումից հետո պիտի հայտարարի արտակարգ զինյալ ռեժիմ և իր ձեռքը վերցնի պետության «զինյալ հեղաշրջումը»: Այս 2 ֆակտորն էլ բացակայում են Հայաստանում: Իսկ ինքնանպատակ հարձակում հո չէին իրականացնելու:


    

Ինչ վերաբերում է մեր հարևան թշնամիների կողմից գործուղվելուն, դա էլ բացառվում է, եթե նրանք պատվիրեին ավելի ստրատեգիական քայլեր կպատվիրեին, օրինակ ջրամբարների վրա հարձակում կամ կապերի և էլեկտրոցանցերի, ինչն էլ պիտի ծառայեր իրենց զինյալ հետին նպատակներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3825 | 0 | 0
Facebook