Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իրան-Եվրասիա Expo 2015» .«Նյու Էքսպո» ընկերության հերթական հաջողված ձեռնարկը

TA production
Մամուլի խոսնակ`
TA production
11:19, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
«Իրան-Եվրասիա Expo 2015» .«Նյու Էքսպո» ընկերության հերթական հաջողված ձեռնարկը

«Իրան-Եվրասիա Expo 2015» տարածաշրջանային բազմաճյուղ ցուցահանդեսն է, որը նոյեմբերի 6-8-ը Երևան էքսպո կենտրոնում մեկ հարկի տակ համախմբեց Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի առևտրաադյունաբերական շուրջ 50 կազմակերպություններ: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Նյու Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունն է, որն արդեն 3 –րդ տարին անընդմեջ հայ-իրանական տնտեսական համագործակցության յուրօրինակ կամուրջ է հանդիսանում՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով ցուցահանդեսներ և մեկ հարկի տակ համախմբելով տարածաշրջանի առաջատար ընկերությունների:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, բազմաթիվ պաշտոնատար անձինք, գործարարներ: Շրջելով տաղավարներով այցելուներն ու հյուրերը ծանոթացան մասնակիցների ներկայացրած առաջարկներին ու քննարկեցին գործընկերության հնարավոր տարբերակները:

Սննդարդյունաբերության, մեքենաշինության, շինարարության, խնամքի միջոցների, առողջապահության, արդյունաբերության և բազմաթիվ այլ ոլորտների ներկայացուցիչներն «Իրան-Եվրասիա Expo 2015» ցուցահանդեսում հնարավորություն ունեցան լիարժեք ցուցադրել իրենց առաջարկներն ու գտնել նոր գործընկերներ:

Ցուցահանդեսում ներկա էին իրանական մի շարք խոշոր ընկերություններ: Տարածաշրջանի ամենախոշոր ժամագործական ընկերությունն ու թռչնամթերք արտադրող ձեռնակությունները եկել էին գտնելու նոր գործընկերներ նաև Հայաստանից ու պատմում են, որ արդեն իսկ ունեն բավականի լուրջ առաջարկներ ու հետաքրքրվողներ: Կազմակերպիչները պատմեցին, որ ցուցահանդեսի նպատակն է զարգացնել Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցություն, ամրապնդել մեր երկու երկրների միջև կապերը, զարգացնել համատես բիզնեսը, առեւտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները: Ցուցահանդեսի մասին իրենց տպավորություններով կիսվեցին նաև մասնակիցները:

Հայ-իրանական ամուր և հուսալի գործընկերությունը երկար տարիների պատմություն ունի, այսօր էլ պետական քաղաքականություն է տարվում մեր երկու դաշնակից պետությունների միջև առևտրատնտեսական հաջող համագործակցության և բիզնես կապերի ստեղծման, ամրապնդման համար: «Իրան-Եվրասիա Expo 2015» -ը հրաշալի հնարավորություն էր հայ –իրանական գործընկերության ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկաներ մուտք գործելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4306 | 0 | 0
Facebook