Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին պատասխանել ղարաբաղյան ճակատից. Kommersant.

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
20:31, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին պատասխանել ղարաբաղյան ճակատից. Kommersant.

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին պատասխանել ղարաբաղյան ճակատից. Kommersant.

Հակամարտությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որը բռնկվել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» -ի ոչնչացումից հետո, հինգշաբթի շարունակել է թափ հավաքել։ Երկու երկրների առաջնորդները հեռակա փոխանակվել են մի շարք փոխադարձ հավակնություններով։ Հայտարարելով, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Ընդ որում, թուրքական ղեկավարությունում հասկացնել են տվել, որ առանց պատասխանի չեն թողնի ո՛չ այդ քայլը, ո՛չ էլ Մոսկվայում հնչեցված կոչերը՝ պատասխանատվություն սահմանելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար (1in.am) ։

Հինգշաբթի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն փաստացի բացել է Ռուսաստանի ու նրա դաշնակից Հայաստանի հետ պայքարի նոր ճակատ. նա խոստացել է «անել հնարավոր ամեն բան՝ ազատագրելու Ադրբեջանի օկուպացված տարածքները» ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գտնվում է Բաքվում, որտեղ ուրբաթ բանակցություններ կանցկացնի այդ երկրի ղեկավարության հետ։ Այս մասին գրում է Kommersant-ը։

Հինգշաբթի Մոսկվայի ու Անկարայի միջև հակամարտությունը անսպասելի շրջադարձ է ստացել։ Անկարան կոշտ կերպով է արձագանքել Ռուսաստանի մտադրությանը՝ թուրքական տնտեսության վրա պատժամիջոցներ սահմանելու և Թուրքիայի իմիջին քաղաքական հարված հասցնելու վերաբերյալ՝ մի շարք երկկողմ նախագծերի դադարեցմամբ (ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանում թուրքական մշակույթի տարին) կամ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության սահմանմամբ։

Վերջին թեման դարձել էր ռուս-թուրքական հարաբերություններում ևս մեկ փորձաքար, երբ 2015 թվականի ապրիլի վերջին Վլադիմիր Պուտինն ուղևորվել էր Հայաստան՝ XX դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկի 100-րդ տարելիցի առիթով հիշատակի միջոցառումներին։ Մոսկվային բողոք արտահայտելով ՌԴ բարձր քաղաքական ղեկավարության մակարդակով Ցեղասպանության ճանաչման համար՝ Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել էին համագործակցությունը դիվանագիտական գծով՝ խափանելով հիշատակի օրվանից անմիջապես հետո ծրագրված երկու երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։

Հինգշաբթի երեկոյան Չավուշօղլուն այցով ժամանել է Բաքու, որտեղ ուրբաթ կբանակցի Ադրբեջանի ղեկավարության հետ։ Այդ հանդիպման տոնը հինգշաբթի տվել է թուրքական կառավարության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն. նա փաստոցի բացել է Ռուսաստանի դեմ պայքարի նոր ճակատ։ «Թուրքիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն», - հայտարարել է Դավութօղլուն՝ ներկայացնելով Անկարայի մտադրությունը՝ միջամտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Հաշվի առնելով Անկարայի ու Երևանի միջև բարդ հարաբերությունները՝ Մոսկվայում դժվարությամբ կարող են պատկերացնել այդ ծայրահեղ նուրբ հարցում Թուրքիայի անկողմնակալությունը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2170 | 0 | 0
Facebook