Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնագործություններ, որոնցից վախենում է աշխարհը

Նարեկ Ավետյան
15:12, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Հայտնագործություններ, որոնցից վախենում է աշխարհը

Վառելիքի այլընտրանք

Էկոլոգիապես ավելի մաքուր ու էժան վառելիքի մասին խոսվում է արդեն քանի տասնամյակ, բայց այդպես էլ միայն խոսվում է։ Օրինակ, ջրածինը բենզինից վատ չի այրվում, իսկ ջրածնի վառելահումքն ավելի քիչ թույներ է արտադրում։ Ինչ վերաբերում է այդ գազի արդյունահանմանը, այն բնության մեջ շատ-շատ է, իսկ արդյունահանման եղանակները հայտնի են եւ լայնորեն կիրառվում են արդյունաբերության մեջ։ Ջրածինը չկիրառելու վերաբերյալ իբրեւ պատրվակ նշում են դրա պայթյունավտանգ լինելու հանգամանքը, եւ այն, որ պայթուցիկ նյութով լցված բաքով մեքենա վարելն առնվազն ապահով չէ։ Իսկ բենզինն արդյոք պայթյունավտանգ չէ՞։ Հետո էլ, գոյություն ունի ջրածինը էլեկտրոլիզի միջոցով արդյունահանելու հին ու փորձված եղանակը։ Անշուշտ, որոշակի ցանկության եւ ֆինանսավորման դեպքում կարելի է փոքրիկ հարմարանք կառուցել, որի միջոցով հնարավոր կլինի արդյունահանել ջրածինն ու այն ավտոմեքենայի այրման խցիկ լցնել։ Այդ դեպքում ջրածնի պայթունավտանգությունն ինքնին լուծված կլիներ։ Թե ինչու եւ ում ձեռնտու չէ ավտոմեքենաների վառելիքի լցավորումը, նավթամթերքից ջրածնին անցնելը` ակնհայտ է։ Բավական է նշել, որ աշխարհում մշտական շարժման մեջ է ավելի քան 800 միլիոն ավտոմեքենա։ Իսկ ամեն րոպե աշխարհում լցվում է ավելի քան 2500 լիտր վառելանյութ։ Ինչպես ասում է ժողովուրդը` դե հաշիվդ վերցրու։

Անբուժելի քաղցկեղ

Անցած տարվա վերջին «Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամ» ոչ առեւտրային միջազգային կազմակերպությունը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն ամեն տարի աշխարհում արձանագրվում է քաղցկեղով հիվանդների շուրջ 12 միլիոն դեպք։ Ուռուցքը նոր հայտնաբերված հիվանդների բուժման արժեքը ներկա պահին գնահատվում է տարեկան մոտ 286 միլիարդ ԱՄՆ դոլար։

Սակայն, դեռ 1983 թվականին բժիշկ ուռուցքաբան Տուլիո Սիմոնչինին ապաքինել է իտալացի Գեննարո Սանգերմանոյին, որին բժիշկները, թոքերի քաղցկեղ հայտնաբերելուց հետո, մի քանի ամսվա կյանք էին կանխատեսել։ Որոշ ժամանակ անց այդ մարդը լիովին ապաքինվել է։ Քաղցկեղն անհետացել է։ Իր մյուս հիվանդներին նույնպես լիովին ապաքինած եւ հաջողությունից խանդավառված Սիմոնչինին իր տվյալները ներկայացնում է Իտալիայի առողջապահության նախարարություն` հուսալով, որ նախարարությունը միջոցներ կտրամադրի եւ կլինիկական հետազոտություններ կծավալի` պարզելու համար` ինչպես եւ ինչից է, որ իր` Սիմոնչինիի բուժման եղանակն այդքան արդյունավետ է։ Սակայն իտալական բժշկական վերնախավը ոչ միայն չի քննարկում Սիմոնչինի ուսումնասիրություններն ու բուժման եղանակը, այլեւ զրկում է նրան բժշկական արտոնագրից` «հավանության չարժանացած դեղամիջոցներով հիվանդներին բուժելու հանդգնության համար» ։ Զանգվածային լրատվամիջոցները Սիմոնչինիի դեմ արշավ են ծավալում` ծաղրի առարկա դարձնելով անձամբ բժշկին եւ քննադատելով նրա բուժման եղանակը։ Շուտով նա երեք տարով բանտ է ընկնում այն մեղադրանքով, իբր «սպանել է իր հիվանդներին» ։

Բժշկական վերնախավը հայտարարեց, թե նատրիումի երկածխաթթվի միջոցով քաղցկեղային հիվանդությունների բուժումը «ցնդաբանություն» է։ Դա` այն դեպքում, երբ միլիոնավոր հիվանդներ սարսափելի տառապանքներից հետո մահանում են «ստուգված» եւ «անվտանգ» քիմիոթերապիայից։ Բժիշկները նատրիումի երկածխաթթվի միջոցով քաղցկեղային հիվանդությունների բուժումը շարունակում են խստորեն արգելել։

Որոշ ժամանակ անց Սիմոնչինին շարունակում է աշխատել։ Պնդում են, որ առ այսօր իտալացի բժիշկը շարունակում է բուժել անգամ ամենաբարձիթողի վիճակում թողնված եւ վերջին փուլում գտնվող քաղցկեղով հիվանդներին` նատրիումի երկածխաթթվի` մատչելի ու պարզ եղանակով, որը Սիմոնչինին հաճախ կիրառում է ուղղակի հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով հիվանդների հետ կապվելու միջոցով։ Ինքն անձամբ ներկա չի լինում բուժման ընթացքին, բայց պնդում են, որ արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, թերեւս ցույց կտա ժամանակը, որն ամեն ինչ ի վերջո դնում է իր տեղը։

Մեկ անգամ եւս նշենք, որ քաղցկեղի բուժման համար տարեկան ծախսվում է շուրջ 286 միլիարդ ԱՄՆ դոլար, կամ օրական 783 միլիոն ԱՄՆ դոլար։ Մինչդեռ կերակրի սոդա անվամբ հայտնի նատրիումի երկածխաթթվի 1 կգ.-ն արժե 2 ցենտ, իսկ մեզ մոտ մեկ տուփի արժեքը կազմում է 300-350 դրամ։

Սննդամթերքի անբավարար քանակ

Աշխարհում տարածված է երկրագնդի գերբնակեցման մասին թյուր պնդումը։ Շատ գիտնականներ առարկում են դրան` նշելով, որ այդ գերխնդիրը մտացածին է. մինչեւ Երկիր մոլորակի գերբնակեցում դեռ շատ ու շատ ժամանակ կա, մարդկությունը դեռ շատ հացուպանիր պիտի ուտի` մինչեւ այդ օրը գա, իսկ ներկայիս բնակչությանը կերակրելը միանգամայն լուծելի խնդիր է։ Դրա համար բավական է անհրաժեշտ քանակությամբ սննդամթերք ստեղծել։ Եվ դրան հասնելն ամենեւին էլ ֆանտաստիկայի ժանրից չէ։ Բանն այն է, 1960-ին Անգլիայում Ռոն Հաբարդի` երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում հայտնագործվել է սերմերի մշակման եղանակ, որի շնորհիվ բերքի բերքատվությունն ավելանում է մի քանի անգամ։ Գիտնականը դեռ այն ժամանակ հասկացել է, որ բույսերն անգամ ընդունակ են ցավ զգալու. նրա հայտնագործության մեխը հենց դա է։ Այդ փաստը հայտնի է դառնում բոլորին, սակայն բերքի ավելացման փորձերի արդյունքները կոծկվում են։

Տեսություններ եւ դավադրություններ

Ասվածը չի նշանակում, թե աշխարհում ինչ-ինչ ուժեր իրենց առջեւ մարդկությանը ոչնչացնելու խնդիր են դրել։ Սա արդեն դավադրությունների տեսության ոլորտից է։ Սակայն գոյություն ունի առավել վտանգավոր, համամարդկային խնդիր` եսասիրությունը։ Երբ մարդը (ինչպես նաեւ շահադիտական նպատակներով առաջնորդվող կազմակերպությունը) իր քթից այն կողմ ոչինչ չի ուզում տեսնել եւ հանուն գերշահույթներ ապահովող իր բիզնեսի ընդունակ է վտանգել միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջությունը` չմտածելով, որ այդպիսով նա վտանգում է նաեւ իր եւ իր շառավիղների ապագան, առաջընթացն իրականում տեղում կդոփի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4536 | 0 | 0
Facebook